Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգ մենեջեր

ELEGÀNT Armenia

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Sales, Business Development
Deadline:
12/23/2026

Նկարագրություն

ELEGÀNT խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում փորձառու մարքեթինգի մենեջերի։

Մարքեթինգի մենեջերը թիմի անդամ է, ով պատասխանատու է մարքեթինգային ռազմավարությունների, մարքեթինգային արշավների մշակման, պլանավորման և իրականացման համար՝ Elegant Armenia ընկերության ապրանքանիշի ճանաչելիությունը ավելի բարձրացնելու, խանութներ հաճախորդների հոսքը ուղղորդելու, արտադրանքի վաճառքը խթանելու համար՝ համաձայն ընկերության բիզնես նպատակների։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ և բյուջեներ՝ հաշվի առնելով տեղական հաճախորդների նախասիրությունները, շուկայի միտումները, բիզնեսի առաջնահերթությունները, համաձայն բիզնեսի նպատակների և հայկական շուկայի ռազմավարության։
  • Պատրաստել մարքեթինգային հաշվետվություններ՝ վերլուծելով արշավների արդյունավետությունը և արդյունքները։
  • Մշակել և իրականացնել համատեղ մարքեթինգային նախաձեռնություններ և գովազդային արշավներ գործընկերների հետ։
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ մարքեթինգային գործունեության շուրջ, ներառյալ հաղորդակցությունը, արշավների պլանավորումը, մեկնարկը, մոնիթորինգը, արշավից հետո կատարողականի վերլուծությունն ու արդյունավետությունը՝ գնահատելով դրանց ազդեցությունը վաճառքի և բիզնեսի արդյունքների վրա։
  • Կազմակերպել մարքեթինգային միջոցառումներ, գովազդային գործողություններ, նոր տեսականու շնորհանդեսներ։
  • Կառուցել և պահպանել հարաբերություններ նորաձևության ոլորտի ազդեցիկ և բովանդակություն ստեղծողների հետ՝ ապրանքանիշի ճանաչելիությունը և լսարանի ներգրավվածությունը բարձրացնելու համար։
  • Մշակել և իրականացնել նախաձեռնություններ՝ խանութների առաջխաղացման և հաճախորդների հոսքի ավելացման համար։
  • Համակարգել դիզայներների հետ վաճառքի կետերի նյութերի, գովազդային վիզուալ նյութերի և այլ մարքեթինգային միջոցների մշակման աշխատանքները։
  • Կառավարել սոցիալական մեդիա մարքեթինգային գործունեությունը, ապահովելով ապրանքանիշի հետևողական հաղորդակցությունը և համապատասխանությունը ընդհանուր մարքեթինգային ռազմավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի, գովազդի, հաղորդակցության կամ հարակից ոլորտի ոլորտներում։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լիարժեք ցիկլի մարքեթինգի ոլորտում՝ պարտադիր նորաձևության ու վաճառքի ոլորտում։
  • Հայերենի և անգլերենի ազատ իմացություն ։
  • Հաղորդակցման ուժեղ հմտություններ, ներառյալ սոցիալական մեդիայի և լսարանի ներգրավման փորձ։
  • Մարքեթինգային բյուջեների պլանավորման և կառավարման, արշավների արդյունավետության մոնիթորինգի և հաշվետվությունների պատրաստման փորձ։
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման ուժեղ հմտություններ, բազմաթիվ գործողություններ համակարգելու և ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի հետ աշխատելու ունակությամբ։
  • Նախաձեռնող, վերլուծական և արդյունքների վրա կենտրոնացած մոտեցում՝ տեխնոլոգիաների և պրեմիում մանրածախ առևտրի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,
  • Օրական 8 ժամ,
  • Աշխատավայրը՝ Բուռնազյան 4/1:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

Company օverview
address
Number of employees
16-50

ELEGANT խանութ-սրահների ցանցը հիմնադրվել է 2015 թ. սկսած, հանդիսանում է կանանց նորաձևության առաջատար բրենդներից մեկը Հայաստանում: Տեսականու մեծ մասը արտադրվում է հենց Հայաստանում: ELEGANT խանութ-սրահները այս պահին Երևան (Մեգա մոլ, Երևան մոլ, Էրեբունի Մոլ), Վանաձոր, Գյումրի քաղաքներում են:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media