Մարքեթինգ բաժնի պատասխանատու
VLV CENTRE
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու մարքեթինգի մասնագետի:
Պարտականություններ
- Մշակել մարքեթինգային պլաններ և իրականացնել գովազդային արշավներ,
- Կառավարել ընկերության սոցիալական մեդիա էջերը և թվային հարթակները,
- Կազմակերպել միջոցառումներ, ակցիաներ և պրոմո արշավներ,
- Համագործակցել դիզայնի, վաճառքի և այլ բաժինների հետ,
- Վերլուծել մարքեթինգային գործունեության արդյունքներն ու ներկայացնել հաշվետվություններ,
- Հետևել շուկայի և մրցակիցների միտումներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1-2 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում,
- Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Թվային մարքեթինգի գործիքների իմացություն (SMM, email marketing, Google Ads, SEO և այլն),
- Անգլերենի և ռուսերենի պարտադիր իմացություն։
Հավելյալ նշումներ
Ձեր ստեղծագործ մոտեցումը կարող է դառնալ մեր հաջորդ հաջողված արշավի մեկնարկը։
Միացե՛ք մեզ։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: