Մարկշեյդեր
AAB Construction
Industry:
Architecture, Construction
Deadline:
7/24/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior
Job posting has expired
Նկարագրություն
AAB Construction ընկերությունը փնտրում է երիտասարդ, եռանդուն, կարիերայի աճի ձգտումով Մարկշեյդերի:
Պարտականություններ
- Բաց լեռնային աշխատանքների համալիր մարկշեյդերական աջակցություն
- Լեռնային փորվածքների զարգացման ուղղությունների սահմանում և դրանց նկարահանում (съёмка)
- Հորատապայթեցման բլոկների, նախագծերի կազմման մարկշեյդերական գործառույթների ապահովվում
- Հանքում հանույթային աշխատանքների, արտադրանքի և թափոնակույտերի ծավալների չափագրում և հաշվարկի իրականացում
- Հանքերի մարկշեյդերական փաստաթղթերի գրանցումների իրականացում
- Հանքի մշակման համակարգերի, պարամետրերի նկատմամբ գործիքային հսկողության իրականացում:
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում (փորձը լեռնահանքային արդյունաբերությունում կդիտվի որպես առավելություն)
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (մարկշեյդերական/գեոդեզիայի ուղղությամբ)
- Ժամանակակից գեոդեզիական/մարկշեյդերական գործիքներով աշխատելու ունակություն
- AutoCAD, Civil 3D ծրագրերի իմացություն
- Սեփական մեքենայի առկայություն:
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը/CV-ն նշված էլ․ հասցեին: