Մարկետոլոգ
Sixty
Նկարագրություն
Sixty խանութների ցանցը փնտրում է փորձառու մարքետոլոգ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի բրենդի մարքետինգային զարգացման, առաջխաղացման և հաղորդակցության ամբողջական կառավարմամբ։
Մենք փնտրում ենք մարքետոլոգ, ով կկարողանա ինքնուրույն մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություններ, աշխատել միջազգային բրենդների ներկայացուցիչների հետ, վերլուծել արդյունքները և դրանց հիման վրա առաջարկել զարգացման նոր ուղղություններ։
Աշխատանքը գրասենյակային է։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակում և իրականացում
- Բրենդի դիրքավորման, առաջխաղացման և ճանաչելիության զարգացման ուղղությունների մշակում։
- Միջազգային բրենդների հետ հաղորդակցության և համագործակցության կազմակերպում։
- Բրենդների հետ համատեղ մարքեթինգային նախագծերի պլանավորում և իրականացում։
- Գովազդային արշավների, influencer marketing-ի և այլ առաջխաղացման գործիքների պլանավորում և արդյունավետության գնահատում։
- Շուկայի, թիրախային լսարանի և մրցակիցների ուսումնասիրություն ու վերլուծություն։
- Մարքեթինգային հաշվետվությունների կազմում, հետևում և արդյունքների ներկայացում։
- Մարքեթինգային բյուջեի պլանավորում և ծախսերի վերահսկում։
- Մարքեթինգային նոր գործիքների, միտումների և զարգացման հնարավորությունների մշտական ուսումնասիրություն։
Պահանջներ
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն՝ ցանկալի։
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։
- Մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման գործնական փորձ։
- Սոցիալական մեդիայի, թվային մարքեթինգի և ժամանակակից մարքեթինգային գործիքների լավ իմացություն։
- Մարքեթինգային հաշվետվություններ կազմելու և արդյունքները վերլուծելու փորձ։
- Excel/Google Sheets և տվյալների հետ աշխատելու լավ հմտություններ։
- Միջազգային/արտասահմանյան բրենդների հետ աշխատելու և գործընկերային հաղորդակցություն վարելու փորձ։
- Բրենդների ներկայացուցիչների հետ բանակցելու, առաջարկներ քննարկելու և համագործակցություններ կազմակերպելու կարողություն։
- Շուկայի և մրցակիցների վերլուծության հմտություններ։
- Ռազմավարական և վերլուծական մտածողություն։
- Կրեատիվ մոտեցում և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր բաժինների հետ համագործակցելու հմտություն։
- Հայերենի և ռուսերենի գրավոր ու բանավոր գերազանց իմացություն։
- Անգլերենի իմացությունը ցանկալի է՝ հատկապես միջազգային բրենդների ներկայացուցիչների հետ հաղորդակցության համար։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00
- Աշխատավարձի չափ՝ 400.000 դրամից սկսած (կախված թեկնածուի մասնագիտական փորձից և հմտություններից)։