Մարկետինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ
Maranik
Նկարագրություն
Մառանիկ ընկերությունը փնտրում է Մարկետինգային ուսումնասիրությունների գծով մասնագետի՝ շուկայի ուսումնասիրության համար։
Պարտականություններ
- Շուկայի, մրցակիցների և սպառողների վարքագծի ուսումնասիրություն
- Հարցումների կազմակերպում և տվյալների հավաքագրում
- Վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների պատրաստում
- Մարքեթինգային ռազմավարությունների համար տվյալների տրամադրում
- Տվյալների հիման վրա առաջարկների ներկայացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 1-2 տարվա աշխատանքային փորձը՝ մարկետինգային ուսումնասիրությունների կամ վերլուծության ոլորտում, կդիտվի առավելություն
- տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության հմտություններ
- Excel և MC office-ի իմացություն
- արագ ադապտացվելու կարողություն նոր համակարգերին և ծրագրերին
- վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 6 օր։
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: