Marketing Specialist
Մեգա Ույուտ
Նկարագրություն
Մեր կազմակերպությունը փնտրում է նախաձեռնող և նպատակասլաց մարքեթինգի մասնագետ, ով կկարողանա ինքնուրույն իրականացնել մարքեթինգային ռազմավարություններ, պատասխանատու կլինի ընկերության մարքեթինգային քաղաքականության իրականացման, բրենդի դիրքավորման, թվային հարթակներում ներկայության զարգացման և վաճառքի խթանման համար։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում, իրականացում և վերահսկում
- Instagram, Facebook և այլ սոցիալական ցանցերի կառավարում և բովանդակության պլանավորում
- Գովազդային արշավների, influencer marketing-ի և այլ առաջխաղացման գործիքների պլանավորում և արդյունավետության գնահատում
- Շուկայի, թիրախային լսարանի և մրցակիցների ուսումնասիրություն ու վերլուծություն
- Թիրախավորված գովազդային արշավների կազմակերպում
- Բրենդի առաջխաղացում թվային և սոցիալական հարթակներում
- Վաճառքին միտված տեքստերի մշակում և կազմում
- Ֆոտո և վիդեո շութերի կազմակերպում՝ կրեատիվ գաղափարների մշակումից մինչև իրականացման գործընթաց
- Մարքեթինգային հաշվետվությունների կազմում, հետևում և արդյունքների ներկայացում։
- Մարքեթինգային բյուջեի պլանավորում և ծախսերի վերահսկում։
- Մարքեթինգային նոր գործիքների, միտումների և զարգացման հնարավորությունների մշտական ուսումնասիրություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում:
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում:
- Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի գործիքների լավ իմացություն:
- Շութերի, միջոցառումների և բրենդային նախագծերի կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն:
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր գործընկերների հետ համագործակցելու կարողություն:
- Բրենդի ոճն ու արժեքները հասկանալու և դրանք մարքեթինգային հաղորդակցության մեջ ճիշտ ներկայացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք: