Get our free app. It won't take up space on your device

Marketing Specialist

Alex Textile

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly starting from 250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
11/4/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող, ստեղծագործ և արդյունքներին միտված Marketing Specialist, ով պատասխանատու կլինի ընկերության մարքեթինգային ռազմավարության իրականացման, բրենդի դիրքավորման, թվային հարթակներում ներկայության զարգացման և վաճառքի խթանման համար։

Թեկնածուն ցանկալի է ունենա նորաձևության ոլորտում աշխատանքային փորձ, զարգացած կրեատիվ մտածողություն և կարողանա համատեղել ստեղծագործական մոտեցումը մարքեթինգային և բիզնես նպատակների հետ։

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում, իրականացում և վերահսկում
  • Բրենդի առաջխաղացում թվային և սոցիալական հարթակներում
  • Instagram, Facebook և այլ սոցիալական ցանցերի կառավարում և բովանդակության պլանավորում
  • Կրեատիվ և վաճառքին միտված տեքստերի մշակում և կազմում
  • Թիրախավորված և թվային գովազդային արշավների կազմակերպում
  • Մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատում և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում
  • Նոր պրոդուկտների հետ աշխատանք՝ դրանց ներկայացման, դիրքավորման և շուկա դուրսբերման գործընթացների համակարգում
  • Խանութների ցանցերի և գործընկերների հետ համագործակցության կազմակերպում և զարգացում
  • Նորաձևության ոլորտի միջոցառումների, շնորհանդեսների կազմակերպում
  • Ֆոտո և վիդեո շութերի կազմակերպում՝ կոնցեպտների և կրեատիվ գաղափարների մշակումից մինչև իրականացման գործընթաց
  • Համագործակցություն դիզայներների, ֆոտո/վիդեո մասնագետների, կրեատիվ թիմի և այլ գործընկերների հետ
  • SCORPIO մարքեթինգային ընկերության հետ համագործակցության և համատեղ նախագծերի համակարգում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, բիզնեսի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
  • Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի գործիքների լավ իմացություն
  • Նորաձևության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Կրեատիվ տեքստերի և մարքեթինգային բովանդակության մշակման հմտություններ
  • Շութերի, միջոցառումների և բրենդային նախագծերի կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Վերլուծական և ռազմավարական մտածողություն
  • Նախաձեռնողականություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր գործընկերների հետ համագործակցելու կարողություն
  • Բրենդի ոճն ու արժեքները հասկանալու և դրանք մարքեթինգային հաղորդակցության մեջ ճիշտ ներկայացնելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/19
address
Number of employees
501-1000
Phone
Phone
010484815

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:

 

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media