Marketing PM
PINK BERRY LLC
Նկարագրություն
«Փինք Բերրի» ընկերությունը հրավիրում է աշխատանքի նախաձեռնող և կազմակերպված Marketing Project Manager-ի, ով կհամակարգի մարքեթինգային նախագծերը և կապահովի դրանց արդյունավետ իրականացումը։
Պարտականություններ
- Համակարգել մարքեթինգային նախագծերը՝ գաղափարի մշակումից մինչև ամբողջական իրականացում։
- Պլանավորել և վերահսկել մարքեթինգային ակտիվությունների օրացույցը։
- Համակարգել նոր արտադրատեսակների և սեզոնային մարքեթինգային արշավների մեկնարկը։
- Համակարգել փաթեթավորման, պիտակների և POS նյութերի մշակման գործընթացը։
- Պատրաստել տեխնիկական առաջադրանքներ դիզայներների, լուսանկարիչների, տեսանկարահանողների, տպագրատների և այլ կապալառուների համար։
- Համակարգել գովազդային նյութերի և բրենդային արտադրանքի մշակման և պատրաստման գործընթացը։
- Կազմակերպել և համակարգել միջոցառումներ, պրոմո ակցիաներ, դեգուստացիաներ, փառատոններ և գործարանային էքսկուրսիաներ։
- Համակարգել ֆոտո և վիդեո նկարահանումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի և գովազդային արշավների համար բովանդակության ստեղծումը։
- Համագործակցել արտադրության, վաճառքի, գնումների, լոգիստիկայի և արտաքին կապալառուների հետ՝ նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով։
- Վերահսկել նախագծերի իրականացման ժամկետները, որակը և պատրաստվածությունը։
- Վերահսկել նախագծերի բյուջեի կատարումը և ապահովել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը (պայմանագրեր, հաշիվներ, ակտեր)։
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ իրականացված մարքեթինգային նախագծերի և արշավների արդյունքների վերաբերյալ։
- Կատարել Օպերացիոն տնօրենի կողմից հանձնարարված այլ մարքեթինգային նախագծեր և առաջադրանքներ։
Պահանջներ
- Project Management գործիքների իմացություն:
- Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություն։
- Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման ունակություններ։
- MS Office / Google Workspace-ի լավ իմացություն։
- Meta Ads և Google Ads-ի հետ աշխատելու փորձ։
- Google Analytics 4 (GA4), Looker Studio-ի իմացություն։
- Agile/Scrum միջավայրում աշխատելու փորձ։
- AI գործիքների կիրառման փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00
«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։