Get our free app. It won't take up space on your device

Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ

SHKAFF furniture

City: Masis
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
6/28/2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք մոտիվացված և փորձառու ՄՌԿ մասնագետի, որը կմիանա մեր թիմին՝ նպաստելով ընկերության աշխատուժի կայուն զարգացմանը, ներգրավվածության բարձրացմանն ու ներքին գործընթացների արդյունավետ կառավարմանը։

Հիմնական գործառույթներ

  • ՄՌԿ քաղաքականությունների մշակում, ներդրում և իրականացում՝ ընկերության ռազմավարությանը համահունչ,
  • Աշխատակիցների հավաքագրման, ընտրության և ադապտացման գործընթացների կազմակերպում,
  • Աշխատակիցների կատարողականի կառավարման համակարգի ներդրում և վերահսկում՝ KPI-ների հիման վրա,
  • Փոխհատուցման և խրախուսման արդիական համակարգերի մշակման և կիրառման ապահովում,
  • Աշխատակիցների ներգրավվածության, մոտիվացիայի ու թիմային մշակույթի խթանում,
  • Վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերի պլանավորում ու կազմակերպում,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների և գործատուի իրավական պարտավորությունների պահպանում։

Հիմնական պահանջվող հմտություններ

Կրթություն և փորձ

  • Բակալավրի աստիճան՝ ՄՌԿ, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 2-4 տարվա մասնագիտական փորձ ՄՌԿ ոլորտում (ցանկալի է՝ արտադրական ոլորտում)։

Գիտելիքներ

  • ՄՌԿ հիմնական գործառույթների խորը իմացություն,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության և իրավական նորմերի իմացություն,
  • MS Office փաթեթի վարժ կիրառման հմտություն,
  • KPI-ների և կատարողականի կառավարման գործիքների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն։

Հմտություններ

  • Գերազանց հաղորդակցման, թիմային և բանակցային հմտություններ,
  • Անալիտիկ մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ և նախաձեռնողական մոտեցում։

Լրացուցիչ տեղեկություն

  • Գործուղման վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, Ղուկասավան համայնք (Երևանի Կենտրոնից՝ 14 կմ),
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:30–19:00,
  • Թեկնածուի մակարդակ՝ Միջին (2-4 տարվա փորձով մասնագետ)։
Company օverview
address
Address
Արարատի մարզ գյուղ Ղուկասավան
address
Number of employees
51-150
Phone
Phone
37477213052

SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։

See more
Benefits
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media