Get our free app. It won't take up space on your device

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Garage Masters' Mall

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Administrative, Clerical, Human Resources
Deadline:
7/26/2026

Նկարագրություն

Գարաժ Մաստերս Մոլն աշխատանքի է հրավիրում Մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերի, ով պատասխանատու կլինի ՄՌԿ գործընթացների ամբողջական կառավարման և զարգացման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացը (հայտարարությունների մշակումը, կայքերում և սոցիալական հարթակներում դրանց տեղադրումը, կադրային կենտրոնների, գործակալությունների և ԲՈՒՀ-երի կարիերայի կենտրոնների հետ համագործակցությունը, արհեստավարժ մասնագետների ներգրավումը)։

  • Հավաքագրել և վարել թեկնածուների տվյալների (CV-ների) բազա, կատարել արխիվացում։

  • Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ, թեկնածուների նախնական ընտրություն։

  • Կազմակերպել նոր աշխատակիցների ընդունումը աշխատանքի և ադապտացիան (onboarding-ը)։

  • Մշակել և իրականացնել գործատուի բրենդի առաջխաղացման համար անհրաժեշտ գործընթացներ և միջոցառումներ։

  • Ներդնել աշխատողների գնահատման և ուսուցման համակարգեր, համակարգել նրանց զարգացման և ուսուցման պլանավորումը։

  • Վարել հաշվետվություններ աշխատողների ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ, կատարել վերլուծություններ կադրային հիմնական ցուցանիշներով։

  • Առաջնորդել ներքին հաղորդակցման համակարգի ներդնումը և զարգացումը՝ ստեղծելով ղեկավարություն/աշխատակից արդյունավետ կապ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կամ հարակից ոլորտներում։
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում։
  • Microsoft Office-ի հիմնական ծրագրերի գերազանց իմացություն (Word, Excel, PowerPoint):
  • Հայերենի գերազանց, ռուսերենի`լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Տվյալների բազայի կառավարման և հաշվառման հմտություններ։
  • Վերլուծական մտածելակերպ։

Company օverview
address
Address
Երևան, Մազմանյան փողոց, 1
address
Number of employees
16-50
website
Website
Phone
Phone
011285010

Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:

Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media