Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
Armenia Wine Company LLC
Industry:
Human Resources
City:
Ashtarak
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
Եթե Դու գինեսեր ես և հետաքրքրված ես աշխատելու չափազանց էսթետիկ և մշակույթային միջավայրում համեմված գինու համով և բույրով, ապա Արմենիա Վայնում ՄՌԿ բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքը Քեզ համար է։
Մեզ մոտ Մարդկային ռեսուրսների բաժնի գլխավոր մասնագետը պատասխանատու է հավաքագրման և աշխատանքի ընդունման ողջ գործընթացի համար։
Պարտականություններ
- Մասնակցել հավաքագրման գործընթացին՝ հայտարարությունների տեղադրումից մինչև մասնագիտական գիտելիքների ստուգում և համապատասխան թեկնածուի ընտրություն։
- Կազմել և գործածության մեջ դնել աշխատանքային պայմանագրերը, վերանայել և վերահսկել դրանք, տեղեկացնել ՄՌԿԶ տնօրենին պայմանագրերի և փորձաշրջանի ժամկետների ավարտի մասին:
- Ներքին իրավական ակտերի, համաձայնագրերի, կարգադրությունների, տեղեկանքների պատրաստում, համաձայնեցում։
- Համապատասխան միջակայք աշխատակիցների վերաբերյալ անհատական տվյալների, Ներքին իրավական ակտերի մուտք, հաշվառում, խմբագրում և այլն։
- Աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի պատրաստում, համաձայնեցում, համապատասխան միջակայք մուտքագրում։
- Աշխատանք ստորաբաժանման ղեկավարների հետ աշխատանքի նկարագրերի պատրաստման և համաձայնեցման համար։
- Նոր ընդունված աշխատակիցների օնբորդինգի, հետագա ուսուցման և զարգացմանն ծրագրերի մշակում, իրականացում։
- Թիմբիլդինգների և այլ զարգացման և խրախուսման ծրագրերի համակարգում, իրականացում։
- Աշխատակիցների հաճախելիության վերահսկում։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ գինու ոլորտում կամ արտադրական միջավայրում փորձը կդիտվի առավելություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- ՀԾ ծրագրի իմացություն
- Հավաքագրման տեխնիկաների տիրապետում
- Ադապտացիոն ծրագրերի մշակման և ներդրման փորձ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր