Get our free app. It won't take up space on your device

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար

LLC "ETAGI"

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Human Resources, Real Estate
Deadline:
7/2/2023
Job posting has expired

Նկարագրություն

Etagi. com միջազգային ընկերությունը փնտրում է HR /Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար

Պարտականություններ

  • Զարգացնել և իրագործել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը
  • Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի զարգացման և ամրապնդմանն ուղղված աշխատանքներ
  • Իրականացնել անձնակազմի համալրման ամբողջական գործընթացը
  • Պահպանել և համալրել թեկնածուների և աշխատակիցների տվյալների բազան
  • Մշակել և թարմացնել ընկերության ներքին կանոնադրությունը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության ռազմավարությանն ու բիզնես նպատակներին
  • Պարբերաբար մշակել և իրականացնել թրեյնինգներ, հանդիպումներ, շրջայցեր
  • Զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ գնահատման համակարգ
  • Կազմակերպել աշխատակիցների մոտիվացիայի և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
  • Անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում)
  • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն
  • Հայերենի,ռուսերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գրագիտություն
  • Բարձր հուզական ինտելեկտ
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ
  • Հաղորդակցության և բանակցությունների վարման ճկուն հմտություններ
  • Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ 5/2 ժամը 10:00-19:00
Ֆիքսված աշխատավարձ + մոտիվացիոն փաթեթ;

Company օverview
address
Address
ք․ Երևան Հյուսիսային պողոտա 1 , 4-րդ հարկ, տարածք 8
address
Number of employees
16-50
Phone
Phone
37455556556
"ԷՏԱԺԻ" ՍՊԸ
"ЭТАЖИ" ООО
"ETAGI" LLC
Նորակառույց շենքերի վաճառքի լավագույն անշարժ գույքի գործակալությունը՝ ըստ Urban Awards 2021 դաշնային մրցանակաբաշխության:
Ընկերությունն ունի 22 տարվա աշխատանքային փորձ միջազգային անշարժ գույքի շուկայում և 20000-ից ավել անշարժ գույքի վերապատրաստված գործակալներ ամբողջ աշխարհում։

Մենք աշխատում ենք անշարժ գույքի ոլորտում համատեղում ենք նորարարությունը, պատասխանատվությունը և մարդկային վերաբերմունքը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:
Ընկերությունը ներդրումներ է կատարում վերապատրաստման, գործընթացների ավտոմատացման, հետազոտությունների և սպասարկման որակի մեջ: Մեր հաճախորդները մուտք ունեն բնակարանների հսկայական տվյալների բազա, խնայում են գումար հուսալի գործընկերների բացառիկ զեղչերի և իրենց ժամանակի շնորհիվ, քանի որ գործարքի բոլոր փուլերը իրականացվում են մեկ պատուհանի սկզբունքով:
Մենք անընդհատ զարգանում ենք հաճախորդներին ուրախացնելու համար, իսկ աշխատակիցներին և գործընկերներին հաջողակ դարձնելու համար:
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car

Spread the word! Share this job on social media