Մաքսային ձևակերպումների մասնագետ / Բրոքեր
Next Page
Industry:
Logistics, Transportation
Deadline:
8/11/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Next Page մաքսային բրոքերական ընկերությունը փնտրում է մաքսային որակավորման դասընթացի շրջանակներում վերապատրաստված և որակավորման վկայական ստացած մաքսային բրոքերի։
Պարտականություններ
- Ապրանքների մաքսային ձևակերպում և մաքսային փաստաթղթերի կազմում:
- Ներմուծման, արտահանման և տրանզիտ փոխադրման հայտարարագրերի ձևակերպում։
- Բեռնամաքսային հայտարագրերի կազմում և ներկայացում:
- Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի և Մաքսային միության մաքսային օրենսգրքի պահանջներից բխող ընթացակարեգերի իրականացում:
- Մաքսային ներկայացուցչի /բրոքերի/ աշխատանքի բնույթից բխող այլ աշխատանքային պարտականությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն:
- ՀՀ մաքսային օրենսդրության իմացություն:
- MS Office իմացություն:
- Բանակցային հմտություններ և ճշտապահություն:
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում:
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են մինչ օգոստոսի 11-ը ուղարկել իրենց ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:
NEXT PAGE մաքսային բրոքերական ընկերությունը գտնվում է Urban Logistic Services Terminal-ի տարածքում: