
Մաքրության բաժնի պատասխանատու (Housekeeping Manager)
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
Ակվատեկ մարզաառողջարարական-հյուրանոցային համալիրում աշխատանքի է հրավիրվում մաքրության բաժնի պատասխանատու:
Պարտականություններ
- Կազմակերպել, վերահսկել և կոորդինացնել մաքրության բաժնի աշխատակիցների աշխատանքները,
- Կազմել սպասուհիների և բանվորների աշխատանքային գրաֆիկը,
- Կազմակերպել մաքրության պարագաների և նյութերի մատակարարման գործընթացը,
- Հետևել համալիրի բոլոր հատվածների մաքրությանը,
- Ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին,
- Տիրապետել մաքրող նյութերի, առկա մաքրող տեխնիկայի օգտագործման եղանակներին։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը համապատասխան բնագավառում պարտադիր է,
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Պատասխանատվության զգացողություն, ճկունություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Ղեկավարման և թիմում աշխատելու ունակություն:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: