Get our free app. It won't take up space on your device

Մաքրության բաժնի պատասխանատու

Glasswork

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Executive, Upper Management
Green job
Deadline:
8/9/2026

Նկարագրություն

Մաքրության թիմի պատասխանատուն կազմակերպում, վերահսկում և անհրաժեշտության դեպքում մասնակցում է կազմակերպության ներքին և արտաքին տարածքների մաքրության, սանիտարահիգիենիկ պայմանների, տնտեսվարական աշխատանքների և մաքրության անձնակազմի աշխատանքը՝ ապահովելով անվտանգ, մաքուր և բարեկարգ աշխատանքային միջավայր։

Պարտականություններ

  • Պլանավորում, կազմակերպում և վերահսկում է կազմակերպության ներքին և արտաքին տարածքների, արտադրամասերի, օֆիսային տարածքների և հարակից տարածքների մաքրության աշխատանքները։
  • Կազմակերպում և վերահսկում է աղբահանության, ինչպես նաև արտադրական թափոնների հավաքման և հեռացման գործընթացը՝ գործող ընթացակարգերին համապատասխան։
  • Ղեկավարում և համակարգում է մաքրության թիմի աշխատանքը, կազմում է աշխատանքային գրաֆիկները և կազմակերպում է աշխատակիցների փոխարինումները բացակայությունների դեպքում։
  • Իրականացնում է ամենօրյա շրջայցեր, արձանագրում է մաքրության, սանիտարական վիճակի և տնտեսվարական ոլորտին առնչվող խնդիրները, անհրաժեշտության դեպքում նախաձեռնում դրանց վերացումը։
  • Բացահայտում է շենք-շինությունների, սանհանգույցների, մաքրության սարքավորումների և այլ տնտեսվարական գույքի անսարքությունները, կազմակերպում է դրանց վերանորոգումը և հետևում աշխատանքների կատարմանը։
  • Վերահսկում է արտադրամասերում և օֆիսային տարածքներում գազի, ջրի, էլեկտրաէներգիայի և այլ կոմունալ ծառայությունների անխափան աշխատանքը։
  • Կազմում է մաքրության և տնտեսվարական աշխատանքների ամսական պլանը, ներկայացնում է անհրաժեշտ նյութերի, մաքրող միջոցների, սարքավորումների և ծառայությունների պահանջները մատակարարման բաժնին։
  • Մասնակցում է մաքրության թիմի համալրման, աշխատանքի կազմակերպման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։
  • Ապահովում է մաքրության աշխատանքների իրականացումը՝ համաձայն ընկերության ներքին կանոնակարգերի, աշխատանքի անվտանգության և սանիտարահիգիենիկ պահանջների։

Պատասխանատվությունը.

  • Պատասխանատու է կազմակերպության տարածքների մաքրության, բարեկարգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար։
  • Պատասխանատու է մաքրության թիմի աշխատանքների արդյունավետ կազմակերպման և վերահսկման համար։
  • Պատասխանատու է իր ենթակայության տակ գտնվող մաքրության սարքավորումների և գույքի ճիշտ շահագործման ու պահպանման համար։
  • Պատասխանատու է մաքրության անձնակազմի աշխատանքային կարգապահության, աշխատանքների ճիշտ բաշխման և առողջ աշխատանքային մթնոլորտի ապահովման համար։
  • Պատասխանատու է անհրաժեշտ մաքրող միջոցների և տնտեսվարական պարագաների ժամանակին պահանջարկի ներկայացման և նպատակային օգտագործման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է։
  • Թիմ ղեկավարելու և աշխատանքները կազմակերպելու փորձ
  • Տնտեսվարման, մաքրության որոլտում աշխատանքային փորձ
  • Բանակցություններ վարելու և խնդիրներ լուծելու կարողություն
  • Որոշում կայացնելու հմտություններ
  • Պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Ընկերությունը գտնվում է Ջրվեժում:

Աշխատանքային գրաֆիկը 6-օրյա։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Number of employees
151-500
Phone
Phone
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media