Մաքրության բաժնի ղեկավար
Glasswork
Նկարագրություն
Կազմակերպում և վերահսկում է՝
- Գույքի, շենքի պահմանման, խնամքի աշխատանքներ
- Կոմունալ-տնտեսության կառավարում
- Մաքրության և այգեգործության կազմակերպում և վերահսկողություն
- Աղբահանության և թափոնների կառավարման վերահսկողություն
Պարտականություններ
- Պլանավորում, կազմակերպում և ղեկավարում է կազմակերպության տարածքի մաքրությունը, աղբահանությունը, կանաչապատ տարածքի խնամքը և մաքրությունը
- Կազմակերպում է աղբահանությունը, արտադրական թափոնների կառավարումը ըստ համապատասխան ընթացակարգերի
- Ամենօրյա շրջայցերի միջոցով հայտնաբերում, արձանագրում է շենք-շինության, գույքի, սպասարկման համար նախատեսված տեխնիկայի(մաքրության մեքենաներ, լուսավորության համակարգեր, աստիճաններ և այլն), սանհանգույցների անսարքությունները, կազմակերպում է դրանց վերանորոգման աշխատանքները
- Իրականացնում է գույքագրում ըստ սահմանված կարգի, նշանակում է գույքի օգտագործման պատասխանատուներ
- Կազմակերպության անունից գործարար կապեր է հաստատում կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության պատվիրակում է ծառայություններ, վերահսկում է մատուցվող ծառայությունների որակը
- Իրականացնում է կոմունալների վերահսկում/ջուր, գազ, էլ. Էներգիա, ջեռուցում օդափոխություն/
- Վերահսկում է արտադրամասերում և օֆիսային տարածքներում գազի, ջրի, լույսի անխափան մատակարարումը, ներկայացնում է հայտեր տեխնիկական սպասարկման ստորաբաժանմանը ընթացիկ և պլանային սպասարկման ապահովման համար
- Կազմակերպում և վերահսկում է ընթացիկ շինարարական-վերանորոգման աշխատանքները
- Տրամադրում և հետևում է օֆիասային գույքի խնամքին, աշխատակիցների կողմից դրանց խնամքով կիրառմանը, հանդիսանում է գույքի շահագործման պատասխանատու
- Կազմում է մաքրության և տնտեսվարության ստորաբաժանման աշխատանքների ամսական պլան, որի հիման վրա մատակարարման բաժին պատվիրում է անհրաժեշտ նյութեր, սարքավորումներ, ծառայությունների ձեռք բերում
- Ըստ անհրաժեշտույթան ներկայացնում է մաքրության և տնտեսվարության թիմի համալրման, օպտիմալացման առաջարկներ, մասնակցում է հարցազրույցներին
- Պլանավորում է ստորաբաժանման աշխատակիցների արձակուրդները
Պատասխանատվությունը.
- Պատասխանատու է կազմակերպության շենքի, գույքի, օֆիասային տեխնիկայի, կոմունալ համակարգերի անխափան աշխատանքն կազմակերպելու համար
- Պատասխանատու է իր ստորաբաժանման ենթակայության ներքո գտնվող սարքավորումների սարքինության ապահովման համար
- Պատասխանատու է տնտեսական պահեստի վերահսկողության համար
- Պատասխանատու է իր անմիջական ենթակայությա ներքո գտնվող անձնակազմի/տնտեսնավերներ, մաքրության ստորաբաժանման անձնակազմ, այգեգործներ/ աշխատանքային բարոյահոգեբանական մթնոլորտն ապահովելու, ըստ Ընկերության ընդունված ընթացակարգերի ներքին կարգապահականը ապահովելու համար
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական ոլորտի կրթություն
- Տնտեսվարման որոլտում աշխատանքային փորձ, շինարարության, գույքի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Առաջնորդելու հմտություններ
- Որոշում կայացնելու հմտություններ
- Պատասխանատվություն
Հավելյալ նշումներ
Ընկերությունը գտնվում է Ջրվեժում:
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։