Մաքրուհիներ
SOFT TRADE LLC
Նկարագրություն
Soft Trade ընկերության անձեռոցիկների արտադրական և վարչական տարածքների մաքրությունը ապահովելու համար հրավիրում ենք աշխատանքի աշխույժ, արագաշարժ, մանրունքները նկատող, ավյունով լի կանանց՝ մաքրման աշխատանքներ կատարելու համար։
Աշխատավարձը՝ մրցակցային։
Պարտականություններ
- մաքրել գրասենյակը, արտադրության ընդհանուր հատվածները
- հետևել մաքրության պահպանմանը
- լինել մանրունքների նկատմամբ ուշադիր
- կատարել անմիջական ղեկավարի առաջադրանքները
- լինել սիրալիր աշխատակիցների և հյուրերի հետ։
Պահանջներ
- կրթություն միջնակարգ կամ միջին մասնագիտական
- աշխատանքային փորձ 1-3 տարի օֆիսային աշխատանքում
- պարտադիր հմտություններ՝ արագաշարժ
- ցանկալի հմտություններ զուսպ և կոկիկ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր, գրաֆիկ՝ 6 օրյա, կիրակի հանգիստ, ժամերը՝ 8։00-14։00 և 14։00-20։00, երկու հերթափոխ։
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։