Get our free app. It won't take up space on your device

Մաքրուհի / մաքրող

Երևան մոլ

Industry: Manual Labor, Sanitation
Deadline: 6/6/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior

Նկարագրություն

Երևան մոլին անհրաժեշտ է մաքրուհի/մաքրող։

Պարտականություններ

  • Տարածքների առօրյա և հիմնային մաքրություն
    Ապահովել Երևանի մոլի տարածքի՝ գրասենյակների, սանհանգույցների, միջանցքների, սննդի գոտիների, վերելակների, կինոթատրոնի, մանկական զվարճանքի կենտրոնի և այլ հասարակական վայրերի մաքրությունն ու հիգիենան, ստեղծելով մաքուր և հիգիենիկ միջավայր հաճախորդների և աշխատակիցների համար,
  • Մաքրության միջոցների ճիշտ և խնայողաբար օգտագործում
    Օգտագործել ժամանակակից մաքրման տեխնիկական միջոցներն ու նյութերը՝ արդյունավետ և տնտեսող եղանակով՝ պահպանելով մաքրության սահմանված չափանիշները,
  • Սարքավորումների և նյութերի պատշաճ պահպանում
    Պահպանել մաքրության համար օգտագործվող բոլոր սարքերն ու մաքրման նյութերը՝ ըստ սահմանված ընթացակարգերի, ապահովելով դրանց երկարաժամկետ օգտագործման հնարավորությունը,
  • Սանիտարական նորմերի պահպանում և արձագանքում
    Հետևել մաքրման և սանիտարական կանոններին, անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանքել հայտնաբերված թերություններին կամ անհամապատասխանություններին,
  • Հաճախորդների հետ շփման բարեհամբույր վարքագիծ
    Հաճախորդների հետ շփվել քաղաքավարի և բարեհամբույր կերպով՝ նպաստելով մոլի դրական և հյուրընկալ միջավայրի ձևավորմանը,
  • Տարածքների վիճակի դիտարկում և միջոցների համալրում
    Մաքրման աշխատանքից առաջ ուշադիր ուսումնասիրել տարածքների վիճակը, արձանագրել հավելյալ կարիքները (օրինակ՝ թղթե սրբիչներ, օճառ, ախտահանիչ նյութեր) և ժամանակին զեկուցել վերադասին համալրման նպատակով։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ մաքրության ոլորտում,
  • Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքային կարգապահություն,
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և գործողությունների օպտիմալ կազմակերպման ունակություն,
  • Թիմային աշխատանքի հմտություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ շաբաթական 40 ժամ, հերթափոխային աշխատանք:

Հանգստայն օր՝ 1 օր:

Company օverview
address
Address
ք. Երևան, Արշակունյաց 34/3
Phone
Phone
37411888888
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume


Spread the word! Share this job on social media