Մաքրուհի
Estetime Clinic
Նկարագրություն
Estetime կլինիկան փնտրում է մաքրուհի / հավաքարար։
Պարտականություններ
• Կլինիկայի տարածքի ամենօրյա մաքրության ապահովում,
• Աշխատասենյակների, միջանցքների և սանհանգույցների մաքրում,
• Մաքրության և հիգիենայի բարձր չափանիշների պահպանում,
• Մաքրության պարագաների ճիշտ և խնամքով օգտագործում։
Պահանջներ
• Պատասխանատվություն և բարեխղճություն,
• Մաքրասիրություն և կոկիկություն,
• Ճշտապահություն,
• Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ Երևան, Կիևյան 26/30
Աշխատանքային գրաֆիկ՝ 6օրյա աշխատանքային շաբաթ
Աշխատաժամերը՝ 08:30–17:00
Estetime Clinic-ը մազերի փոխպատվաստման, պլաստիկ վիրաբուժություն և կոսմետոլոգիայի նորարարական կենտրոն է։
Մենք համոզված ենք, որ մարդու առողջությունը կարևոր արժեք է, ինչպես նաև հաջողության և երջանկության գրավական։
Մեր կլինիկան հասանելի է դարձնում որակյալ բժշկական ծառայությունը՝ յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի, բուժման և հետազոտման մեթոդների, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Մենք խնայում ենք մեր բուժառուների թանկագին ժամանակը և երաշխավորում ենք ամենաամբողջական բժշկական ծառայությունը օպտիմալ ժամկետներում։
Մենք ցանկանում ենք, որ գեղեցկացման պատմությունները փոխարինեն բժշկական պատմություններին։
Էլ․ հասցե՝ hr@estetime.am