
Մաքրուհի
Urban Logistic Services CJSC
Նկարագրություն
Պահանջվում է մաքրուհի։
Պարտականություններ
- Գրասենյակի, սենյակների, միջանցքների և սանհանգույցների մաքրություն,
- Կահույքի և տեխնիկայի սրբում, փոշեմաքրում,
- Աղբամանների դատարկում և աղբի հեռացում,
- Պահպանել մաքրվող տարածքներում սանիտարահիգիենիկ կանոնները,
- Համալրել անհրաժեշտ պարագաները՝ անձեռոցիկ, օճառ և այլն։
Պահանջներ
- Մաքրուհու աշխատանքային փորձ,
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն,
- Մաքրասիրություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Ոչ կոնֆլիկտային բնավորություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 8․00-17․00, շաբաթ՝ 8․00- 13․00։
Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ ULS ընկերության լոգիստիկ կենտրոնը ՀՀ տարածքում A դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրն է՝ անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին համապատասխան, ներքին ու արտաքին պահեստային ժամանակակից ենթակառուցվածքներով, եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով հագեցած, ինչը թույլ է տալիս պահպանել ու մշակել ցանկացած տեսակի ապրանքներ: