Get our free app. It won't take up space on your device

Մանր կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ

VLV CENTRE

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Installation, Maintenance, Repair
Green job
Deadline:
7/20/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Մանր կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, ով կիրականացնի տարբեր տեսակի մանր կենցաղային սարքավորումների ախտորոշում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում՝ ապահովելով բարձրորակ ծառայություն ինչպես երաշխիքային, այնպես էլ ոչ երաշխիքային սպասարկման շրջանակում։

Պարտականություններ

  • Իրականացնել մանր կենցաղային տեխնիկայի ախտորոշում և անսարքությունների հայտնաբերում։
  • Վերանորոգել երաշխիքային և ոչ երաշխիքային սարքավորումները։
  • Կատարել տեխնիկական սպասարկման և կանխարգելիչ աշխատանքներ։
  • Անհրաժեշտության դեպքում պատվիրել կամ փոխարինել պահեստամասերը։
  • Պահպանել կապը պաշտոնական սերվիս կենտրոնների և մատակարարների հետ։
  • Վարել վերանորոգման և սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն սարքավորումների ճիշտ շահագործման վերաբերյալ։

Պահանջներ

  • Մանր կենցաղային տեխնիկայի վերանորոգման աշխատանքային փորձ։
  • Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքների իմացություն։
  • Տեխնիկական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Թիմում աշխատելու և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն։
  • Համապատասխան տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական վերապատրաստման և աճի հնարավորություն։
  • Բարեկամական և հարմարավետ աշխատանքային միջավայր։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media