
Մանկական ստոմատոլոգ
ԻՄՊԼԱՆՏ ԿԼԻՆԻԿ 1 ՍՊԸ
Նկարագրություն
«Implant Clinic» միջազգային ստոմատոլոգիական կլինիկաների ցանցը փնտրում է սիրալիր, փորձառու և բարձր մասնագիտական որակներով օժտված մանկական ատամնաբույժի։ Եթե սիրում եք աշխատել երեխաների հետ, ունեք համբերություն, ջերմություն և ցանկանում եք աշխատել մասնագիտական աճի մեծ հնարավորություններ ապահովող միջավայրում՝ ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Մանկական ատամնաբուժական ծառայությունների մատուցում,
- Բուժառուների հոգեբանական ադապտացիա` ապահովել հանգիստ և վստահելի մթնոլորտ,
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր փոքրիկ բուժառուի հանդեպ,
- Աշխատանք կլինիկայի ներքին կանոններին համաձայն։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն մանկական ատամնաբուժության ոլորտում,
- Աշխատանքային փորձ (առնվազն 1-2 տարի),
- Բարեկիրթ և դրական վերաբերմունք բուժառուների հանդեպ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն։