Get our free app. It won't take up space on your device

Մալուխագործ / զոդող

OVIO

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Installation, Maintenance, Repair
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել վթարականխարգելիչ և վթարավերականգնողական աշխատանքներ՝ Ընկերության ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։

Պարտականություններ

  • Մալուխի անկացման, զոդման աշխատանքների իրականացում,
  • Մասնակցություն կապի գծի շահագործման և սպասարկման աշխատանքներին,
  • Մասնակցություն վթարավերականգնողական աշխատանքներին,
  • Մասնակցություն/աջակցություն կապի գծի չափման աշխատանքներին,
  • Բովանդակությամբ կից պարտականությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտի,
  • Աշխատանքային փորձի առկայությունը (մալուխների անցկացում, ցանցի կառուցում) ցանկալի է,
  • Վարորդական իրավունքի առկայություն (ցանկալի է)։

Հավելյալ նշումներ

  • 09։30-18։00
  • Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ
Company օverview
address
Address
ք․ Աբովյան, Խաղաղության 1
address
Number of employees
151-500
Phone
Phone
37460464646

OVIO-ն, հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012 թվականից սկսած մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։

OVIO-ի թիմը տարեցտարի և մշտապես աճում է ոչ միայն քանակապես, այլև որակապես՝ ընկերության կողմից աշխատակիցներին շարունակական ուսուցման և վերապատրաստումների շնորհիվ։

OVIO-ն կարևոր դեր է խաղում ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ գործարկելով երկրի առաջատար տվյալների մշակման կենտրոնը: Հայաստանում կառուցված տվյալների մշակման կենտրոնը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլև հնարավորություն է տվել ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ինչը նպաստել է տեղական մասնագետների զարգացմանը։ Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվում են, ինչի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ և մասնագիտական գիտելիքներ՝ որակապես փոխելով ՀՀ ՏՏ ոլորտի որակավորված մասնագետների մակարդակը։

OVIO-ի գաղափարախոսությունը հիմնված է բաց, թափանցիկ և հոգատար մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր աշխատակից և հաճախորդ գտնվում է ուշադրության կենտրոնում: Ընկերության նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ կարող է իր ներդրումն ունենալ նորարարական լուծումների մշակման և հաճախորդների համար լավագույն ծառայությունների մատուցման գործում։

OVIO-ին միանալը նշանակում է դառնալ այնպիսի թիմի անդամ, որը հարգում է ընկերության արժեքներն ու պատասխանատվությունը, խթանում է նորարարությունը և մշտապես ուղղված է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի կարիքների բավարարմանը։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media