Լուսատեխնիկայի վերանորոգման խմբի համակարգող
«ELECTRICA GROUP» LLC
Նկարագրություն
Էլեկտրիկա Գրուպ ընկերությունը փնտրում է Լուսատեխնիկայի վերանորոգման խմբի համակարգող։
Եթե պատասխանատու եք, կազմակերպված, ունեք համակարգչային հմտություններ և պատրաստ եք համատեղել պահեստային աշխատանքները վերանորոգման գործընթացի համակարգման հետ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
- Պատվերների հավաքագրում՝ ըստ առաքման պատվերների,
- Ապրանքների դասավորում՝ համաձայն ընդունված կարգի և պահեստի կանոնների,
- Ապրանքների հավաքագրում և բեռնում՝ ըստ տրված պատվերների,
- Բեռների բեռնում և բեռնաթափում՝ ըստ անհրաժեշտության,
- Պահեստում մաքրության և կարգապահության պահպանում,
- Պահեստի ընթացիկ աշխատանքների իրականացում,
- Լուսատեխնիկայի վերանորոգման գործընթացի համակարգում,
- Վերանորոգման ենթակա ապրանքների ճիշտ հաշվառում, ընդունում և մուտքագրում,
- Աշխատանք խանութ-սրահների մենեջերների հետ՝ վերանորոգման պատվերների ընդունման, ճշտման և ընթացքի համակարգման նպատակով,
- Տվյալների ճշգրիտ մուտքագրում և վարում 1C ծրագրում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների և փաստաթղթերի վարում։
Պահանջներ
- 1C ծրագրի իմացություն,
- Համակարգչային լավ գիտելիքներ,
- Արագաշարժություն և օպերատիվություն,
- Դետալների նկատմամբ ուշադրություն,
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման լավ հմտություններ և խանութ-սրահների մենեջերների հետ համագործակցելու կարողություն,
- Նմանատիպ հաստիքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։
Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։
Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։
Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։