Լուսանկարիչ
Next Gen Sports
Նկարագրություն
Միացիր Juventus Academy Armenia-ի թիմին և լուսանկարիր ապագա չեմպիոնների կարևոր պահերը։
Եթե լուսանկարներդ փոխանցում են պայքարի գինը, հաղթանակից եկած ուրախությունը և ֆուտբոլի իրական ոգին, ապա շտապ ուղարկիր CV-դ։
Պարտականություններ
- Լուսաբանել ակադեմիայի մարզումները, խաղերը և միջոցառումները
- Ստեղծել բարձրորակ լուսանկարներ սոցիալական մեդիայի, գովազդային և մարքեթինգային նյութերի համար
- Ֆիքսել խաղերի ամենադինամիկ, զգացմունքային և հիշարժան պահերը
- Ընտրել, մշակել և պատրաստել լուսանկարները հրապարակման համար
- Օգնել ձևավորել ակադեմիայի տեսողական պատմությունն ու բրենդային կերպարը
Պահանջներ
- Աշխատանքային փորձ լուսանկարչության ոլորտում
- Սեփական լուսանկարչական տեխնիկայի առկայություն
- Սպորտային միջոցառումների լուսաբանման փորձը կդիտվի որպես առավելություն
- Adobe Lightroom, Photoshop կամ այլ լուսանկարների մշակման ծրագրերի լավ իմացություն
- Ստեղծագործական մտածողություն և զարգացած տեսողական ճաշակ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքը մշտական է, իսկ աշխատավայրը Juventus Academy Armenia-ն։
Next Gen Sports is a unique business in the world of sports, encompassing ventures in sports academies, professional athletes' management, sports technology, sports marketing and esports.