
Լրագրող
NEWS.am
NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը փնտրում է լրագրողների` վճարովի պրակտիկա անցնելու նպատակով
Պարտականություններ
- լուրերի պատրաստում
- ռեպորտաժների պատրաստում
- հարցազրույցների և ուղիղ եթերների վարում
Պահանջներ
- հայերենի գերազանց իմացություն
- ռուսերենի, անգլերենի՝ առնվազն խոսակցական մակարդակի իմացություն
NEWS.am անկախ լրատվական-վերլուծական գործակալությունը մասնագիտացած է լրատվական եւ վերլուծական նյութերի պատրաստման ու դրանց սփռման գործում։ Գործակալության հիմնական լսարանը այն անձինք ու կազմակերպություններն են, որոնք շահագրգիռ են ստանալու հավաստի տեղեկատվություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Սփյուռքի հասարակական, քաղաքական եւ տնտեսական իրադարձությունների մասին։ Գործակալությունը նաեւ իր ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի երկրների կարեւոր իրադարձությունները, խնդիրներն ու զարգացումները։