
Լոգիստիկայի պլանավորող
A&S Expresse transport and logistics
Նկարագրություն
Տրանսպորտային եւ լոգիստիկ ընկերությանը անհրաժեշտ է լոգիստիկ պլանավորման մասնագետ։ Լոգիստիկ պլանավորողը համակարգում է ընկերության առաքման եւ տրանսպորտային կարիքների բոլոր ասպեկտները։ Պլանավորողը պետք է կառավարի պատվերների փոխադրման եւ ժամանակին պատվիրատույին հասնելու գործընթացը։
Հ.Գ ընկերության հիմնական գրասենյակը գտնվում է Նիդեռլանդներում։
Աշխատավարձը՝ կախված ոլորտում աշխատանքային փորձից:
Աշխատանքը երեկոյան դրույքի է՝ 16:00 - 23:00/00:00։
Պարտականություններ
- Գլխավոր պլանավորողների հանձնարարությամբ պետք է մուտքագրի տեղեկատվությունը համապատասխան համակարգում՝ բեռնատարների ժամանակային եւ տեղային փոխադրումների վերաբերյալ
- Ճշգրիտ պլանավորումից հետո, ծրագրում լրացնի ժամային եւ տեղային ինֆորմացիան
- Ճշգրտորեն կազմի վարորդների եւ բեռնատարների համակցությունը
- Պատրաստ լինի ցանկացած պահի վերապլանավորել ժամանակացույցը
- Աշխատանքը կատարվելու է հեռավար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական, բիզնես կամ կառավարման ոլորտներում
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Անգլերենի գերազանց իմացություւն, հոլանդերենի եւ ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց տիրապետում
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
- Կազմակերպչական ունակություններ
- Ճկունություն
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական եւ կարճ մոտիվացիոն նամակ:
Նշված չափանիշներին համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: