Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի օպերատոր

ARGE BUSINESS LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
12/3/2026

Նկարագրություն

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր Լոգիստիկայի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կապահովի ապրանքների շարժի, հաշվառման և համապատասխան փաստաթղթաշրջանառության արդյունավետ ու ճշգրիտ իրականացումը։

Եթե ունեք վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու ունակություն և սիրում եք աշխատել համակարգված ու դինամիկ միջավայրում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Ապահովել ապրանքների մուտքագրման, ելքագրման, տեղափոխման և վերադարձի գործընթացների կազմակերպումն ու վերահսկումը։

  • Կազմել, ստուգել և համակարգել ապրանքների շարժին վերաբերող փաստաթղթերը՝ մուտքի, ելքի, փոխանցման, վերադարձի և գույքագրման վերաբերյալ։

  • Մուտքագրել և թարմացնել ապրանքների շարժի տվյալները համապատասխան ծրագրերում՝ 1C, ERP, WMS և MS Excel։

  • Իրականացնել պահեստային մնացորդների պարբերական մոնիթորինգ, բացահայտել և շտկել տվյալների անհամապատասխանությունները։

  • Պատրաստել և ներկայացնել ապրանքների շարժի, պահեստային մնացորդների և առաքումների վերաբերյալ ընթացիկ ու պարբերական հաշվետվություններ։

  • Համագործակցել պահեստի, մատակարարների, առաքման, ֆինանսական և վաճառքի բաժինների հետ՝ գործընթացների անխափան կազմակերպման նպատակով։

  • Ապահովել փաստաթղթերի պատշաճ պահպանումը, դասակարգումը, սկանավորումն ու արխիվացումը։

Պահանջներ

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում։

Աշխատանքային փորձ

  • Լոգիստիկայի, պահեստային հաշվառման կամ ապրանքաշրջանառության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Պարտադիր հմտություններ

  • Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն։

  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

  • MS Office փաթեթի, հատկապես MS Excel-ի լավ իմացություն։

  • Վերլուծական մտածողություն և թվային տվյալների հետ աշխատելու կարողություն։

  • Ճշգրտություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

  • Արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն։

  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։

  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և պարտաճանաչություն։

  • Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։

Ցանկալի հմտություններ

  • 1C ծրագրի իմացություն։

  • ERP և WMS համակարգերով աշխատելու փորձ։

  • Լոգիստիկայի և պահեստային գործընթացների իմացություն։

  • Լարված և արագ փոփոխվող աշխատանքային միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ։

  • Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00։

  • Աշխատանքի վայր՝ Երևան։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)՝ դիտարկվելու համար։

Միացե՛ք մեր թիմին և դարձե՛ք մեր արդյունավետ աշխատանքային գործընթացների կարևոր մասը։

Company օverview
address
Address
47/1 Sharur Street, Yerevan, Armenia
address
Number of employees
151-500
website
Website
Phone
Phone
+374 98 199542

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։

Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։

Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media