Լոգիստիկայի Մասնագետ
PlanetFiber LLC
Նկարագրություն
Պլանետ Ֆայբերը փնտրում է պատասխանատու լոգիստիկայի մասնագետի, ով մասնագիտացած է Չինաստանի շուկայի հետ աշխատանքում: Թեկնածուն պետք է խորությամբ տիրապետի մատակարարման ամբողջական շղթայի կառուցվածքին, միջազգային բեռնափոխադրումների նրբություններին և ունենա ուժեղ բանակցային հմտություններ:
Պարտականություններ
- Բեռնափոխադրման արժեքի հաշվարկում,
- Պատվերների մշակում,
- Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
- Տեղեկատվության պարբերաբար տրամադրում գործընկերներին և պատվիրատուներին։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա փորձ լոգիստիկայի և միջազգային բեռնափոխադրումների ոլորտում:
- Չինաստանի ուղղությամբ աշխատելու պարտադիր փորձ:
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
- Համակարգչային բազային գիտելիքների իմացություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Աշխատասիրություն և ճշտապահություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Գրագետ խոսք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-19։00:
Planet Fiber-ը B2B մատակարար է, որը առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումներ, ցանցային սարքավորումներ, անվտանգության համակարգեր, օպտիկական մանրաթելային մալուխներ և IoT սարքեր: Ներկայացնելով առաջատար միջազգային բրենդներ՝ մենք տրամադրում ենք door to door առաքում, ճկուն զեղչային համակարգ և որակի երաշխիք՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի աջակցությունը: Նորարարության և հաճախորդամետ արժեքների վրա հիմնված Planet Fiber-ը ձգտում է առաջարկել հուսալի, մասշտաբային լուծումներ, որոնք կօգնեն բիզնեսներին ապահովել կապն ու անվտանգությունը այսօրվա արագ փոփոխվող աշխարհում: