Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի մասնագետ

Talentus HR

Industry: Logistics, Transportation
Deadline: 6/18/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ» ընկերությունը փնտրում է պատասխանատու լոգիստիկայի մասնագետ՝ միանալու մեր զարգացող թիմին։

Պարտականություններ

  • Նոր գործընկերների որոնում և բեռնափոխադրման պրոցեսների արդյունավետության ապահովում,
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն,
  • Կազմակերպել բեռների ժամանակին առաքում՝ խուսափելով ուշացումներից,
  • Տեղափոխվող բեռների ընթացքի մասին տեղեկատվության տրամադրում ամենօրյա ռեժիմով,
  • Կոորդինացնել պահեստի, մատակարարների և փոխադրողների աշխատանքը,
  • Վերլուծել և օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը,
  • 1C համակարգում՝ բեռների շարժերի գրանցում և հաշվետվություն,
  • Լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • 1C ծրագրի իմացություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
093829928

Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media