Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի բաժնի ղեկավար

Flash Petrol

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Logistics, Transportation, Project, Product Management
Deadline:
8/3/2025

Նկարագրություն

Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում լոգիստիկայի բաժնի ղեկավարի։

Պարտականություններ

  • Կառավարել ընկերության ներքին լոգիստիկ գործընթացները՝ բեռների տեղափոխում, մատակարարում, պահեստավորում,
  • Վերլուծել և բարելավել մատակարարման շղթայի արդյունավետությունը,
  • Համակարգել և վերահսկել լոգիստիկ թիմի աշխատանքը՝ վարորդներ, ընթացագործներ, ավտոմեխանիկներ և այլն,
  • Աշխատել մատակարարների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ կազմակերպելով բեռնափոխադրումներ,
  • Շարունակաբար վերլուծել և օպտիմալացնել լոգիստիկ գործընթացները՝ բարձրացնելով արդյունավետությունը և նվազեցնելով ծախսերը,
  • Մշակել և իրականացնել լոգիստիկ ռազմավարություններ, որոնք համահունչ են ընկերության նպատակներին և նպաստում են մատակարարման շղթայի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը,
  • Համագործակցել վաճառքի և վարչական բաժինների հետ՝ ապահովելով գործընթացների համահունչ իրականացումը,
  • Կիրառել տվյալների վերլուծություն՝ կառավարման որոշումների կայացման և գործառնական արդյունավետության բարելավման համար,
  • Կառավարել և նվազեցնել մատակարարման շղթայի հետ կապված ռիսկերը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ լոգիստիկա, կառավարում, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ լոգիստիկայի ոլորտում ղեկավար պաշտոնում,
  • Լոգիստիկ համակարգերի և գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Վերլուծական և պլանավորման հմտություններ,
  • Թիմ կառավարելու ունակություն,
  • Ուշադրություն մանրուքներին՝ լոգիստիկ սխալների կանխարգելման նպատակով,
  • Տրանսպորտային ուղիների, մաքսային կարգավորումների և ներմուծման գործընթացների իմացություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Company օverview
address
Address
Ե. Կողբացու 30
address
Number of employees
151-500
Phone
Phone
093008424

ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։

Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:

Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։

Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:

Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։

Ֆլեշ՝ վստահի՛ր

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media