Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկ օպերատոր

Central Expert

Location: Malatia-Sebastia, Yerevan
Salary:
Monthly 300,000-500,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Logistics, Transportation
Open to international applicants
Deadline:
10/26/2026

Նկարագրություն

Լոգիստիկ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու լոգիստիկ օպերատորի՝ միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և համակարգման համար։

Հիմնական պարտականություններ՝

  • Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում և ամբողջ գործընթացի վերահսկում
  • Փոխադրողների և լոգիստիկ ընկերությունների որոնում և համագործակցության հաստատում
  • Բեռնափոխադրման գների հարցում, առաջարկների համեմատում և բանակցությունների վարում
  • Հաճախորդների, փոխադրողների և վարորդների հետ մշտական կապի ապահովում
  • Բեռների շարժի, երթուղիների և առաքման ժամկետների վերահսկում
  • Բեռնափոխադրման ուղեկցող փաստաթղթերի ստուգում և համակարգում
  • Ընթացիկ պատվերների և բեռնափոխադրումների տվյալների վարում
  • Նոր փոխադրողների և գործընկերների բազայի ձևավորում

Պարտադիր պահանջներ

  • Լոգիստիկայի / միջազգային բեռնափոխադրումների ոլորտում աշխատանքային փորձ
  • Անգլերենի լավ իմացություն՝ պարտադիր
  • Ռուսերենի լավ իմացություն՝ պարտադիր
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություն՝ Excel, Word, էլ. փոստ և այլն
  • Բանակցություններ վարելու և գործնական հաղորդակցության լավ հմտություններ
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Միաժամանակ մի քանի բեռնափոխադրում կառավարելու կարողություն

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք
  • Հարմարավետ գրասենյակային պայմաններ
  • Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություն
  • Աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և մասնագիտական հմտությունների

Աշխատավայր՝ Երևան Ծ,Իսակովի 30/1
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ 9.00-18.00



Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media