Լիցքավորող (ք․ Երևան)
MegaTrade
Նկարագրություն
Ran Oil բենզալցակայանների ցանցը աշխատանքի է հրավիրում Լիցքավորողների
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների որակյալ սպասարկում,
- Լիցքավորել հաճախորդների մեքենաները,
- Պահպանել անվտանգության և հրդեհային անվտանգության կանոնները։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ 24 ժամյա
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 098 09 00 09 հեռախոսահամարով։
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար