Լազերային հաստոցի օպերատոր
ODD Craft
Նկարագրություն
ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում Լազերային հաստոցի օպերատորի՝ արտադրական թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Լազերային հաստոցի գործարկում և կառավարում,
- Աշխատանքային ֆայլերի պատրաստում և ներբեռնում,
- Նյութերի կտրում և փորագրում՝ ըստ տեխնիկական առաջադրանքի,
- Հաստոցի համապատասխան կարգավորումների ընտրություն,
- Արտադրանքի որակի վերահսկում,
- Հաստոցի աշխատանքային վիճակի և անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լազերային հաստոցների հետ,
- ArtCAM, CorelDRAW, AutoCAD կամ համանման ծրագրերի իմացություն
- Տեխնիկական մտածողություն և չափերի հետ աշխատելու կարողություն,
- Ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Պատասխանատվություն և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մանրամասների համար զանգահարեք՝ 077 282 474
կամ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։
ODD Craft
ODD Craft-ը արտաքին և ներքին գովազդի պատրաստման և տեղադրման ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն ավելի քան 5 տարի ստեղծում է կատարյալ լուծումներ տարբեր ոլորտների գործընկերների համար: Մենք համատեղում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, որակյալ նյութերը և դիզայներական մոտեցումը՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած նախագծումից մինչև վերջնական արդյունք:
ODD Craft-ը մատուցում է հետևյալ ծառայությունները․
- Արտաքին և ներքին գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում
- Ստենդների պատրաստում
- Տաղավարների պատրաստում և տեղադրում
- Սպասարկում՝ մինչև 1 տարի երաշխիքով
- Ծավալային տառերի պատրաստում
- Ցանկացած բարդության և ցանկացած դիզայնի ցուցանակների պատրաստում
- Տանիքային գովազդների և կոնստրուկցիաների պատրաստում
- Օրգանական ապակուց դետալների պատրաստում
- Լազերային կտրում
- Դիզայն տպագրություն
- Ալյուկաբոնդի երեսպատում