Get our free app. It won't take up space on your device

Կրտսեր Սու-Շեֆ

ArtLife Property Management

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Restaurants, Food Services
Open to international applicants
Green job
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

Կրտսեր սու-շեֆը պատասխանատու կլինի ՌԵՅՐ Սթեյքհաուս ռեստորանի խոհանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման համար, ինչպես նաև պատրաստվող ուտեստների բարձր որակի և հետևողականության ապահովման, խոհանոցային թիմի արդյունավետ աշխատանքին նպաստելու համար՝ ArtLife Kempinski Residences Yerevan-ի խոհանոցային գործունեության շրջանակներում։

Հաստիքի հիմնական պարտականությունն է խոհանոցային գործընթացների արդյունավետ կազմակերպումը, տեխնիկայի և բաղադրատոմսերի պահպանումը, սննդի անվտանգության և հիգիենայի պահանջների կատարումը, ինչպես նաև սպասարկման ընթացքում բարձր որակի և աշխատանքային կարգապահության ապահովումը։

Պարտականություններ

  • Աջակցել գլխավոր խոհարարին և սու-շեֆին խոհանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման գործում։

  • Ապահովել պատրաստվող ուտեստների որակի, համի, ներկայացման և չափաբաժինների հետևողականությունը՝ սահմանված բաղադրատոմսերին և չափանիշներին համապատասխան։

  • Մասնակցել խոհանոցային թիմի աշխատանքի համակարգմանը՝ ապահովելով աշխատանքների սահուն ընթացքը և սպասարկման ընթացքում արդյունավետ համագործակցությունը։

  • Հետևել սննդի անվտանգության, հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, ինչպես նաև վտանգների վերլուծության և կրիտիկական հսկման կետերի համակարգի (HACCP) պահանջների կատարմանը։

  • Աջակցել մթերքի պաշարների վերահսկմանը, պատշաճ պահպանմանը, պիտանելիության ժամկետների հսկողությանը և։

  • Աջակցել կրտսեր խոհարարների ուսուցմանն ու մասնագիտական ուղղորդմանը՝ ապահովելով պատրաստման տեխնիկաների և աշխատանքային չափանիշների պահպանումը։

  • Հետևել խոհանոցային տարածքների մաքրությանը, կազմակերպվածությանը և սարքավորումների պատշաճ օգտագործմանը։

  • Սպասարկման ծանրաբեռնված ժամերին աջակցել խոհանոցային թիմին՝ պատվերների ժամանակին, ճշգրիտ և սահմանված չափանիշներին համապատասխան պատրաստումն ապահովելու համար։

  • Աջակցել սննդային կորուստների նվազեցմանը, մթերքի արդյունավետ օգտագործմանը և խոհանոցային գործընթացների շարունակական բարելավմանը։

Պահանջներ

  • Կրտսեր սու-շեֆի կամ սու-շեֆի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Խոհանոցային աշխատանքների կազմակերպման և թիմի համակարգման փորձ։

  • Խոհարարական տեխնոլոգիաների, պատրաստման մեթոդների և բաղադրատոմսերի իմացություն։

  • Մթերքի պահպանման, պաշարների վերահսկման և FIFO («Առաջինը մուտք՝ առաջինը ելք») սկզբունքի իմացություն։

  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

  • Թիմում աշխատելու, արդյունավետ հաղորդակցվելու և արագ կողմնորոշվելու ունակություն։

  • Աշխատանքային ծանրաբեռնված պայմաններում արդյունավետ աշխատելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։

  • Մասնագիտական զարգացման պատրաստակամություն։

Company օverview
address
Address
91 Byuzand
address
Number of employees
151-500

At ArtLife Property Management, our team is made up of experts with long-standing experience in retail, food & beverage, event production and hospitality. We speak the language of every business we manage —because we’ve been there ourselves. We create seamless operations and vibrat commercial environments.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media