Get our free app. It won't take up space on your device

Կրտսեր իրավաբան / Ընկերության ներկայացուցիչ

Telcell OJSC

Location: Yerevan
Employment type: Part Time
Work schedule: Other
Work experience: Junior
Industry: Legal
Deadline:
9/23/2026

Նկարագրություն

Telcell ընկերությունը փնտրում է իրավաբան/ներկայացուցիչ, ով կմիանա թիմին և կապահովի ընկերության իրավական գործընթացների արդյունավետ իրականացումը՝ ինչպես փաստաթղթային աշխատանքներում, այնպես էլ պետական մարմիններում ընկերության շահերի ներկայացման շրջանակում։

Պարտականություններ

  • Կազմել, մշակել և խմբագրել ներքին իրավական ակտեր, արձանագրություններ, դիմումներ, հարցումներ և այլ իրավական փաստաթղթեր,
  • Ապահովել իրավական փաստաթղթերի շրջանառությունը և պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
  • Պատրաստել պատասխաններ պետական մարմիններից և առևտրային կազմակերպություններից ստացված հարցումներին,
  • Ներկայացնել ընկերության շահերը ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ ոստիկանությունում, քննչական կոմիտեում և դատարաններում,
  • Մասնակցել քրեական գործերին, ներկայացնել ընկերության շահերը, ներառյալ գույքային հայցերի ներկայացում և դրանց ընթացքի վերահսկում,
  • Ստանալ, ուսումնասիրել և մշակել քրեական գործերին առնչվող փաստաթղթեր (քաղվածքներ, պատճեններ և այլն),
  • Կատարել այլ իրավաբանական գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Ժամկետներում և բազմաբնույթ առաջադրանքների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Անձնական հմտություններ

  • Պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և նվիրվածություն,
  • Գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն,
  • Սթրեսակայունություն և ճնշման տակ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ շաբաթական 3 աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 17:00։ Գրաֆիկը կարող է համաձայնեցվել գործատուի և աշխատակցի միջև՝ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ կազմակերպության աշխատանքային կարիքներից ելնելով։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3
address
Number of employees
151-500
Phone
Phone
060272223

Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։

Ինչով ենք մենք զբաղվում

Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։

Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media