Կրտսեր ֆինանսիստ
Prof Al LLC
Նկարագրություն
«Պրոֆ Ալ» Ընկերությունը փնտրում է կրտսեր ֆինանսիստ՝ ֆինանսական թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Ստացված ծառայությունների և հիմնական միջոցների հաշվառում,
- Տվյալների մուտքագրում ծրագրում և ֆինանսական հաշվետվություններում,
- Ֆինանսական հաշվառման համար այլ տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն,
- Ֆինանսական բաժնի ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կամ հարակից ոլորտում կրթություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- 1C, ՀԾ և այլ մասնագիտական ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։