Get our free app. It won't take up space on your device

Կրտսեր 1C մասնագետ

Prof Al LLC

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Information Technologies, Software Development, Installation, Maintenance, Repair
Deadline:
9/11/2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է Կրտսեր 1C մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի 1C համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման, օգտատերերի աջակցության և համակարգի զարգացման ու բարելավման գործընթացներին։

Պարտականություններ

  • Աշխատակիցներին 1C համակարգի օգտագործման հարցում աջակցություն։
  • Օգտատերերի կողմից ներկայացված խնդիրների ընդունում, ուսումնասիրություն և լուծման կազմակերպում։
  • 1C համակարգի կարգավորումների և հասանելիությունների հետ կապված աշխատանքների իրականացում։
  • Տեխնիկական առաջադրանքների պատրաստման և հստակեցման մասնակցություն։
  • Նոր ֆունկցիոնալների և ծրագրային փոփոխությունների թեստավորում։
  • Հայտնաբերված խնդիրների փաստաթղթավորում և դրանց լուծման ընթացքի վերահսկում։
  • Տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ 1C համակարգի բարելավման և ավտոմատացման նպատակով։
  • Համագործակցություն 1C համակարգը սպասարկող արտաքին ընկերությունների և ծրագրավորողների հետ։

Պահանջներ

  • 1C համակարգի ֆունկցիոնալի և կոնֆիգուրացիաների տրամաբանության ընդհանուր իմացություն։
  • Microsoft Office-ի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու կարողություն։
  • Թիմում աշխատելու և ինքնուրույն գործելու ունակություն։
  • Նախաձեռնողականություն։
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
address
Address
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Number of employees
151-500
Phone
Phone
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media