Get our free app. It won't take up space on your device

Կորպորատիվ վաճառքների մասնագետ

«ԿոնսԷլ» ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Industry: Sales, Business Development, Project, Product Management
Deadline:
12/14/2025

Նկարագրություն

«ԿոնսԷլ» ընկերությունը փնտրում է կորպորատիվ վաճառքի մասնագետի, ով կմեծացնի ընկերության վաճառքները և կզարգացնի գործընկերային կապերը։

Պարտականություններ

  • Պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների ցանկի ուսումնասիրություն,
  • Ներգրավման մարտավարության որոշում,
  • Կոնտակտի ձևավորում և բանակցությունների վարում,
  • Ապրանքատեսակու ներկայացում,
  • Գնառջարկի ձևավորվում
  • Ներգրավվող հաճախորդի պահանջմունքի ուսումնասիրություն և հայտի կազմում,
  • Հաճախորդի հետ հարաբերությունների կառավարում,
  • Հաճախորդների պահանջմունքների և մրցակցային միջավայրի վերաբերյալ հետադարձ կապի տրամադրում,
  • Այլ պարտականություններ` կապված վաճառքի հետ։

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • Աշխատանքային փորձ առնվազն 2 տարվա,
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00։18։00։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արարտյան 90/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 465070

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, Էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում:

Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում`

  • Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair

  • Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua

  • Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg

  • Չիլլերային համակարգեր - Climaveneta

  • Անվտանգություն - Rapiscan Systems

  • Լուսավորություն - Signify (Philips), GTV

  • Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar

Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`

 

  • Նախագծում

  • Սարքավորումների մատակարարում և տեղադրում

  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

  • Վերանորոգման աշխատանքներ

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media