Կորպորատիվ Վաճառքի Մասնագետ
Eco Step Solar Energy Solutions
Industry:
Sales, Business Development
Deadline:
12/4/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Էկո Ստեպ Արմենիան փնտրում է մոտիվացված մասնագետի՝ արևային էներգետիկայի ոլորտում կորպորատիվ վաճառքներ իրականացնելու համար:
Էկո Ստեպը խոստանում է՝
- Բարձր վարձատրվող աշխատանք
- Վաճառքից բոնուսներ, պարգևավճարներ
- Գործուղման հնարավորություններ
- Նոր ծանոթություններ
- Կարիերայի աճի հնարավորություն
Կորպորատիվ վաճառքի մասնագետը պետք է՝
- Լինի մոտիվացված արևային էներգետիկայի ոլորտում աշխատելու համար
- Լինի պատրաստ սովորելու ինժեներական հմտություններ, ձեռք բերել նոր, տեխնիկական գիտելիքներ
- Կարողանա հնարավորինս արագ արձագանքել հաճախորդների պահանջներին:
- Լինի ճկուն՝ ունենա արագ կողմնորոշվելու ունակություն
- Ունենա համապատասխան բարձրագույն կրթություն (Մարկետինգ, էկոնոմիկա, Մենեջմենթ և այլն):
- Ունենա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում: Արևային էներգետիկայի ոլորտում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն:
- Տիրապետի անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ունենա լեզվական միջինից բարձր մակարդակ:
- Լինի ակտիվ և պրոդուկտիվ: Պատրաստ լինի գործուղումներին, երկարատև բանակցություններին, հանդիպումներին:
- Կարողանա հանդիպել և շփվել տարբեր բնավորության տեր մարդկանց հետ, ներկայացնել արևային էներգետիկայի, մեր պրոդուկտների առավելություններն ու նրբությունները:
- Լինի ձեռնարկող: Նոր մտքերն ու նախաձեռնությունները միշտ խրախուսվում են Էկո Ստեպում:
- Ունենա համակարգչային գիտելիքներ (Microsoft office):
- Ունենա թիմային աշխատանքի ունակություն:
- Ունենա վարորդական իրավունք: Ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է (ծախսերը փակվում են ընկերության կողմից)
Աշխատանքին դիմելու համար պետք է՝
- Ուղարկել ինքնակենսագրականը մեր էլ. հասցեին (հայերեն կամ ռուսերեն լեզուներով)