Կորպորատիվ (B2B) վաճառքների մենեջեր
VOLTA-U LLC
Նկարագրություն
Վոլտան վերականգնվող էներգիայի ոլորտում առաջատար ընկերություն է, որը մշտապես զարգանում և ընդլայնում է իր կորպորատիվ հաճախորդների ցանցը։ Եթե ունեք փորձ վաճառքի ոլորտում, սիրում եք շփվել, բանակցել և լուծումներ առաջարկել՝ մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում,
- Կորպորատիվ հաճախորդների ներգրավում և հանդիպումների կազմակերպում,
- Գործնական հանդիպումների իրականացում, բանակցությունների վարում,
- Կորպորատիվ առաջարկների կազմում և ներկայացում ղեկավարին,
- Փաստաթղթաշրջանառության իրականացում ըստ ընկերության ընթացակարգերի։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա համարժեք աշխատանքային փորձ,
- Վաճառքի նրբությունների, մարտավարությունների իմացություն,
- Հաղորդակցման զարգացած հմտություններ, ճկունություն և թիմում աշխատելու հմտություններ,
- Պատասխանատվություն բարձր զգացում, պարտաճանաչություն, արագ կողմնորոշվելու,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, սթրեսակայունություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ առաջարկելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մեքենայի առկայությունը պարտադիր է։
Վոլտա՝ վստահելի գործընկերը արևային էներգայի ոլորտում
Բարի գալուստ Վոլտա՝ ձեր վստահելի գործընկերը արևային էներգետիկայի ոլորտում։ Մենք առաջարկում ենք ժամանակակից լուծումներ արևային տեխնոլոգիաների և էկոլոգիական էներգիայի ոլորտներում, որոնք նախատեսված են բավարարելու ձեր ամենախիստ պահանջները։
Վոլտա ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Մասնագիտացված լինելով արևային էներգիայի ոլորտում և արժանանալով հաճախորդների և գործընկերների վստահությանը՝ շատ կարճ ժամանակահատվածում Վոլտա ընկերությունը դարձավ աշխարհում լավագույն հնգյակի մեջ ներառված արևային փոխակերպիչներ արտադրող Huawei ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև ռուսական Soft Term ընկերության միակ և լիցենզավորված գործընկերը տարածաշրջանում։
Մեր առաքելությունը
Վոլտայի առաքելությունն է իր կայուն ներդրում ունենալու վերականգնվող արևային էներգիայի հեղափոխության մեջ։ Ամբողջ աշխարհում զգալի միտում կա անցում կատարելու արևային էներգետիկայի՝ որպես կայուն ապագայի գրավական։