ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ-ՆԱԽԱԳԾՈՂ
Yazaryan holding
Նկարագրություն
«Սյունար» ընկերությունը փնտրում է Կոնստրուկտոր-նախագծողի՝ նախագծային թիմին միանալու համար։
Դիտարկում ենք նաև սկսնակ և նորավարտ մասնագետների, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական գիտելիքներ, ցանկանում են զարգանալ կոնստրուկտիվ նախագծման ոլորտում և պատրաստ են սովորել փորձառու մասնագետների հետ աշխատելով։
Պարտականություններ
- Մասնակցել շենքերի և կառույցների կոնստրուկտիվ լուծումների մշակմանը
- Մասնակցել կոնստրուկտիվ հաշվարկների իրականացմանը
- Մասնակցել երկաթբետոնե և մետաղական կոնստրուկցիաների նախագծմանը
- Պատրաստել աշխատանքային և նախագծային գծագրեր
- Մշակել կոնստրուկտիվ հանգույցներ և դետալներ
- Մասնակցել նախագծային փաստաթղթերի պատրաստմանը
- Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և նախագծային թիմի մյուս մասնագետների հետ
- Աշխատել գործող շինարարական նորմերի և նախագծային պահանջների համաձայն
Պահանջներ
- Բարձրագույն կամ ավարտական փուլում գտնվող մասնագիտական կրթություն՝ շինարարության, կոնստրուկցիաների նախագծման կամ հարակից ոլորտում
- AutoCAD ծրագրի իմացություն
- Կոնստրուկտիվ նախագծման և հաշվարկների հիմնական սկզբունքների իմացություն
- Տեխնիկական և նախագծային գծագրեր կարդալու և հասկանալու կարողություն
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Սովորելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Առավելություն կդիտվի
- LIRA ծրագրի իմացությունը
- Revit ծրագրի իմացությունը
- ՀՀ շինարարական նորմերի վերաբերյալ գիտելիքները
- Ուսումնական կամ անձնական նախագծերի առկայությունը
- Նմանատիպ ոլորտում աշխատանքային կամ պրակտիկ փորձը
Սյունար ընկերությունը առաջարկում է՝
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
- Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։