Get our free app. It won't take up space on your device

Կոմերցիոն/Գործադիր տնօրեն

Accept™ | Smart BPS - Powered by People

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Logistics, Transportation
Deadline:
9/28/2026

Ընկերության և պաշտոնի նկարագիր։

Մեր գործընկերը ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի ոլորտում երկար տարիներ գործող ընկերություն է, որն ավտոմեքենաների վաճառքն արդեն իրականացնում է նորաբաց ցուցասրահի միջոցով և որի ռազմավարական առաջխաղացման համար ընկերությունը փնտրում է Կոմերցիոն/Գործադիր տնօրեն: Սա նոր ստեղծվող հաստիք է, որը հիանալի հնարավորություն է ընձեռում ղեկավարելու թիմը, ինչպես նաև զարգացնելու ընկերության գովազդային և վաճառքի ռազմավարությունը:

Նշում. Գործատուի գաղտնիությունը և մեր հավաքագրման գործընթացը պաշտպանելու նպատակով՝ գործատուի մասին ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի երկրորդ փուլի ընթացքում:

Աշխատանքի նկարագիր

  • Պաշտոն․ Կոմերցիոն/Գործադիր տնօրեն
  • Ոլորտ․ Ավտոմեքենաների ներմուծում և վաճառք
  • Վայր․ ք. Երևան
  • Զբաղվածության տեսակ․ Լրիվ դրույք, աշխատանքային պայմանագիր
  • Աշխատանքային գրաֆիկ․ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ (10:00 - 19:00, շաբաթ օրը՝ ոչ լրիվ աշխատանքային օր)
  • Աշխատավարձ․ մրցակցային ֆիքսված մաս + KPI
  • Փորձաշրջան․ 3 ամիս (առաջին շաբաթը՝ ճանաչողական)

Հիմնական պարտականություններ

1. Կոմերցիոն և մարքեթինգային կառավարում

  • Գովազդային արշավների իրականացում. Digital marketing արշավների (Instagram, Facebook) պլանավորում, մեկնարկ և արդյունավետության մշտական վերլուծություն:
  • Բովանդակության և հայտարարությունների վերահսկում. Գովազդային հայտարարությունների արդիականության, թարմացումների և սոցիալական էջերի ակտիվության ապահովում:
  • Շուկայի վերլուծություն. Ոլորտային թրենդների, նորարարությունների և մրցակցային միջավայրի պարբերական ուսումնասիրություն:
  • Վիդեոկոնտենտի պատրաստում. Վիդեոհոլովակների նկարահանման գործընթացի կազմակերպում, համակարգում և վերահսկում:
  • Բյուջեի կառավարում. Մարքեթինգային բյուջեի արդյունավետ բաշխում և ծախսերի արդյունավետության ապահովում:

Նշում․ Անհրաժեշտության դեպքում վերոնշված բոլոր գործառույթները կարող են համակարգվել մարքեթոլոգի աջակցությամբ։

2. Վաճառքների կառավարում (Sales Management)

  • Ռազմավարական պլանավորում. Վաճառքի ռազմավարության մշակում, ընկերության աճն ապահովող կարճաժամկետ և երկարաժամկետ թիրախների սահմանում:
  • Գնագոյացման քաղաքականություն. Ավտոմեքենաների գնային քաղաքականության վերահսկում՝ բիզնեսի առավելագույն շահութաբերությունն ապահովելու նպատակով:
  • Ձագարի և CRM-ի օպտիմալացում. Վաճառքի ձագարի (Sales Funnel) վերլուծություն, CRM համակարգի արդյունավետ կառավարում և հաճախորդների հետ աշխատանքի բարելավում:
  • Թիմի մոտիվացիա և KPI. Վաճառքի թիմի արդյունավետության գնահատման և մոտիվացիոն համակարգերի պահպանում և զարգացում:

3. Օպերացիոն գործունեություն և թիմի ղեկավարում

  • Թիմի կառավարում. Սրահում աշխատակիցների ամենօրյա գործունեության համակարգում, աշխատանքների արդյունավետ բաշխում և առաջադրանքների կատարման վերահսկում:
  • Ռեսուրսների համալրում. Նոր աշխատակիցների ընտրության, հարցազրույցների անցկացման և թիմին միանալու (onboarding) գործընթացի կազմակերպում օժանդակող օղակների հետ:
  • Փաստաթղթաշրջանառություն և իրավական աջակցություն. Պայմանագրերի կնքման, իրավաբանական և հաշվապահական գործընթացների համակարգում համապատասխան մասնագետների հետ:
  • Ռիսկերի կառավարում. Ֆորսմաժորային և անսպասելի իրավիճակների արագ արձագանքում ու արդյունավետ հանգուցալուծում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Աշխատանքային փորձ

  • Պարտադիր աշխատանքային փորձ ավտոմեքենաների վաճառքի կամ հարակից ավտոոլորտում/ներում։
  • Թիմերի կառավարման/ղեկավարման փորձը խիստ ցանկալի է։

Անձնային որակներ և ղեկավարման հմտություններ (Soft Skills)

  • Ճգնաժամային կառավարում և բանակցություններ. Ճկունություն, բանակցությունների գերազանց հմտություններ և բարձր մրցակցային շուկայում՝ արդյունավետ գործելու ունակություն։
  • Վճռականություն և բարդ բանակցությունների վարում. Թիմային բարդությունների կամ անհամաձայնությունների դեպքում օպերատիվ միջամտելու, հարցերը հաստատակամ ու փաստարկումներով կարգավորելու կարողություն։
  • Բարձր նախաձեռնողականություն. Ամենօրյա ռեժիմով ընկերության զարգացման և առաջխաղացման համար նոր գաղափարներ ու լուծումներ առաջարկելու մոտեցում։

Կրթություն և տեխնիկական հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն ոչ պարտադիր։
  • MS Office փաթեթի (մասնավորապես Excel և Word) իմացություն:

Լեզուների իմացություն

  • Հայերենի գերազանց և գրագետ իմացություն։
  • Ռուսերենի և անգլերենի Իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Company օverview
address
Address
19a Koryun Street, Yerevan, Armenia
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 99 584945

For over 20 years, Accept™ has shaped how companies in Armenia and beyond hire, grow, and lead—by setting the standard, not following trends.

More than an HR consultancy,

We're your partner in building smart, human-centered workplaces.

From tailored HR solutions to talent matchmaking, we connect the right people with the right opportunities—helping businesses grow and professionals thrive.

We don’t just build systems; we empower people, turning change into growth and HR into your greatest advantage. Because every team is different—and every challenge is an opportunity to evolve.

See more
Benefits
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media