Կոմերցիոն տնօրեն
«ՄՏԿ» ՓԲԸ
Industry:
Production, Operations, Executive, Upper Management
Deadline:
9/8/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
«ՄՏԿ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում կոմկերցիոն մասնագետի՝ կոմերցիոն տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Կոմերցիոն բաժնի օպերատիվ կառավարում, պլանավորման և վերահսկման համակարգի կատարելագործում,
- պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների վարում,
- պայմանագրերի կնքում, կոմերցիոն առաջարկների ձևավորում,
- աշխատանքի արդյունքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվությունների վարում, ղեկավարությանը հաշվետվության ներկայացում,
- մրցույթների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և պահպանում,
- գնառաջարկի կազմում,
- շուկայի պահանջարկի վերլուծություն,
- ըստ անհրաժեշտության այլ պարտականությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես կոմերցիոն տնօրեն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, գրագետ բանավոր և գրավոր խոսք,
- առաջադրանքները արդյունավետ կառուցելու և իրականացնելու փորձ,
- կառավարման գերազանց հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ,
- վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն,
- համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, ինտերնետ,
- կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն,
- ճնշման տակ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու կարողություն,
- պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն։
Հավելյալ նշումներ
Աշխատաժամանակի նորմալ տևողությամբ հնգօրյա աշխատանքային շաբաթ: