
Կոմերցիոն տնօրեն
X-Group
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Նկարագրություն
«Վիլլաշին» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ Կոմերցիոն տնօրենի թափուր հաստիքի համար։
Պարտականություններ
- Մշակել ընկերության զարգացման ռազմավարության պլան (շուկայի վերլուծություն, մրցակիցների վերլուծություն, մարքեթինգ և այլն)։
- Ընկերության ընթացիկ աշխատանքների վերլուծություն և օպերատիվ արձագանք արտադրական գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ։
- Ձեռնարկության և նրա ստորաբաժանումների գծով բյուջեի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։
- Կառավարչական որոշումների ընդունման նպատակով ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրություն։
- Կազմակերպության տնտեսական և արտադրական գործունեության ռազմավարական և օպերատիվ ծրագրերի կազմում։
- Մշակված ծրագրերի իրականացման վերահսկողությունը ոչ միայն ընկերության, այլ առանձին ստորաբաժանումների նկատմամբ։
- Վաճառքի շուկայի ընդլայնման և վաճառքի ծավալների ավելացման միջոցառումների մշակում։
- Ընկերության աշխատակիցների կառավարում (ընտրություն, ուսուցում, մոտիվացիա)։
- Ռեսուրսների օգտագործման արդյունավետության վերահսկում։
- Վաճառքի կառավարում (ծրագրերի իրականացում, բիզնես գործընթացների կառուցում, բաժնի կառավարում, մոտիվացիա, հաշվառում և աշխատանքի ավտոմատացում)։
- Գնային և մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում։
- Բանակցությունների վարում հաճախորդների և այլ ընկերությունների հետ, մատակարարների և գնորդների հետ։
- Հեռանկարային ռազմավարական ծրագրերի կազմում։
- Արանքների և ծառայությունների իրացման ուղիների որոնում և ընդլայնում։
- Բյուջեի կատարման վերահսկողություն։
- Մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում։
- Վաճառքի վերաբերյալ գործունեության ուղեցույցի կազմում։
- Ծախսերի կրճատման միջոցառումների մշակում։
Պահանջներ
- Տիրապետել բյուջեի ճիշտ կազմման և օգտագործման նրբություններին։
- Կարողանալ կարգավորել պատրաստի արտադրանքի շարժը ինչպես ընկերության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
- Ունենալ հիմնական գիտելիքներ ընկերության անձնակազմի կառավարման վերաբերյալ։
- Ունենալ բանակցային հմտություններ։
- Տիրապետել վաճառքի կետերի որոնման ունակությանը։
- Լավ ծանոթ լինել գովազդային նախագծերի մշակմանը։
- Առնվազն 5 տարվա աշխատանքայի փորձ նմանատիպ ղեկավար պաշտոնում, ցանկալի է շինարարության ոլորտում։
- Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական ( կամ տեխնիկական) կրթություն։
- Վաճառքի բաժնի կառուցման և կառավարման փորձ։
- Կայուն գիտելիքներ գովազդի և մարքեթինգի ոլորտում։
- Անձնակազմի կառավարման փորձ ՝ առնվազն 3 տարի։
- Բանակցային եւ վաճառքի փորձ։
- Անգլերենի, ռուսերենի իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ։
Անձնական որակներ
- Թիմում աշխատելու ունակություն։
- Պատասխանատվության զգացում։
- Գործարար հարաբերությունների ստեղծում։
- Թիմ ղեկավարելու կարողություն։
- Առաջնորդական հատկությունները։
- Սթրեսակայունություն։
Company օverview
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները.
Հյուրանոցային ծառայություններ
Թռչնաբուծություն
Շինարարություն
Արտադրություն
Մանրամեծածախ վաճառք
Ֆրանչայզինգ
«Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը:
«Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
See more