Կլինիկայի ադմինիստրատոր
VitaDetox Clinic
Նկարագրություն
Փնտրում ենք ադմինիստրատոր բժշկական կլինիկայում աշխատելու համար։ Եթե ունեք պատասխանատվության զգացում, բարեկիրթ եք և ունակ եք աշխատել թիմում, սպասում ենք ձեզ։
Պարտականություններ
- Հաճախորդների ընդունում և ճանապարհում,
- Այցելությունների նախնական գրանցում և ժամանակացույցի կառավարում,
- Հեռախոսազանգերի և նամակների պատասխանում,
- Բժիշկների և մյուս անձնակազմի հետ փոխհամագործակցություն,
- Կլինիկայի ընթացիկ փաստաթղթային աշխատանքների կարգավորում,
- Հաճախորդների բազայի վարում և թարմացում։
Պահանջներ
- Բարձր մակարդակի հաղորդակցման և բարեհամբույր սպասարկման հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի,
- Համակարգչային ծրագրերի (MS Office, էլ. փոստ, գրանցման համակարգեր) իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և կոկիկ տեսք,
- Աշխատանքային փորձ ադմինիստրատորի կամ բժշկական ոլորտում՝ առավելություն է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 8 ժամյա։
Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կաթիլային ներարկումներն են, որոնք մի քանի ժամում օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ միկրոտարրերով։
Vita Detox-ը առաջարկում է կաթիլային տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում և կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ, օգնում են դիմադրել վիրուսներին և վարակներին, բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, պահպանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը։