Get our free app. It won't take up space on your device

Կինոթատրոնի հյուրընկալ

Երևան մոլ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Customer Support, Client Care
Deadline:
3/6/2025
Job posting has expired

Նկարագրություն

Միացիր ԿինոՊարկի մեր հավես թիմին :)

Պարտականություններ

  • Հաճախորդների դիմավորում և տոմսերի անցկացում,
  • Պրեմիում սրահի հաճախորդների ընդունում և պլանշետների տրամադրում,
  • 3D ակնոցների տրամադրում և վերջիններիս մաքրության ապահովում (լվացում),
  • Ուղորդել հաճախորդներին հանդերձարան անհրաժեշտության դեպքում,
  • Հետևել դահլիճների պատշաճ վիճակին և մաքրությանը,
  • Վերահսկել և արգելել այլ վայրերից գնված սնունդով անձանց մուտքը դահլիճներ,
  • Կինոդիտման ընթացքում պարբերաբար այցելել դահլիճ և վերահսկել, որպեսզի տեսանկարահանող սարգեր չօգտագործվեն,
  • Հասարակական կարգի խախտման դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • Կինոպարկի սպասարկման որակի բարելավման կանոնակարգի խստիվ հետևում:

Պահանջներ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ուղվածություն դեպի հաճախորդ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Հերթափոխային աշխատանք, 2 օր հանգիստ, գրաֆիկ՝ 10:00-03:00

Company օverview
address
Address
ք. Երևան, Արշակունյաց 34/3
Phone
Phone
37411888888
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more

Spread the word! Share this job on social media