
Կայքի օպերատոր
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի կայքի օպերատորի:
Պարտականություններ
- Վարել ընկերության կայքը և CRM տվյալների բազան (տվյալների մուտքագրում, խմբագրում, ճշգրտում, վերստուգում),
- Ավելացնել նոր ապրանքատեսակներ,
- Տիրապետել կայքի բոլոր բաժիններին, իմանալ վահանակի բոլոր հնարավորությունները,
- Գրանցել նոր հաճախորդներին,
- Պատասխանել հաճախորդների հարցումներին՝ տալով համապատասխան լուծումներ/ուղղորդելով համապատասխան մասնագետին,
- Կատարել պատվերների ստուգում,
- Հաղորդակցվել հաճախորդների և մենեջերների հետ՝ ծագած խնդիրների լուծման նպատակով,
- Կատարել հաստիքին համապատասխան այլ հանձնարարականններ։
Պահանջներ
- Համակարգչային գիտելիքներ,
- 1C, Microsoft Office (Word, Excel) ծրագրերի իմացություն,
- Trello առաջադրանքների ծրագրի իմացություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի կարողություն,
- Խնդիրների լուծման կարողություն,
- Սթրեսակայունություն։
Հավելյալ նշումներ
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: