
Կարգավար-օպերատոր
Veolia Djur CJSC
Նկարագրություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք:
- Իրականացնել ընկերության ջրաղբյուրներից, պոմպակայաններից, ջրամբարներից և ընկերության տնօրինությունների կարգավարական ծառայությունից ստացվող տեղեկությունների ընդունում և գրանցում,
- Իրականացնել հսկողություն մնացորդային քլորի և ըստ գրաֆիկի դրանց գրանցումների առկայության վրա,
- Համակարգել ջրագծերի, ջրատարների, կոյուղագծերի վթարների, պոմպակայաններում կանգառների, պլանային անջատումների մասին տեղեկությունը,
- Հետևել և համակարգել ջրամատակարարման գոտիների ծախսերի հոսքերը,
- Իրականացնել վերահսկողություն ջրաղբյուրների, ՕԿՋ-ների, բաշխիչ ցանցերի, միջմասնաճյուղային ջրաքանակների առցանց տրվող տվյալների սահմանաչափերի սահմանում և խախտումների,
- Պատասխանել սոցիալական ցանցերի միջողով բաժանորդների առաջադրած հարցերին և խնդիրներին,
- Իրականացնել հեռակառավարման համակարգի գործածման միջոցով ջրամատակարարման համակարգի ամենօրյա կառավարում,
- Կազմել հաշվետվությունների ջրամատակարարման գոտիների ծախսերի մասով,
- Հաճախորդների սպասարկումը իրականացնելիս առաջնորդվել հաճախորդամետության սկզբունքով, դրսևորել հարգալից, քաղաքավարի և բարյացկամ վերաբերմունք։
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հաճախորդների հետ շփման կանոններ,
- Համակարգչային ծրագրերի (МS Word and Excel) իմացություն,
- Օտար լեզուների՝ անգլերեն և ռուսերեն, իմացությունը ցանկալի է,
- Բարձրագույն կրթություն,
- Կոնֆլիկտների կառավարման ունակություն,
- Թիմային աշխատանք։
Հավելյալ նշումներ
- 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք:
Աշխատանքի վայրը գտնվում է ք. Երևան, Բեռնակիրներ 85/1 հասցեում
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: