Get our free app. It won't take up space on your device

Կարգաբերող

AM Group

Industry: Production, Operations, Architecture, Construction
Deadline: 5/23/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ընկերությունը փնտրում է Կարգաբերող, ով պատասխանատու է պատվիրատուների մոտ տեղադրումներից հետո կամ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող ապրանքատեսականու կարգավորման ընդհանուր աշխատանքների կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների կողմից ներկայացված հայտերի հիման վրա կարգաբերման աշխատանքների ընդունում վաճառքի բաժնից,
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի հաստատում կարիքների բացահայտման և խնդիրների վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվության ստացում նպատակով (կարգաբերումներ՝ կապված պատուհանների, դռների, սովորական փականի փոխարինման, ապակեփաթեթի փոխարինման, ինչպես նաև լոգասենյակների կաբինաների հետ),
  • Պատուհանների ցանցերի չափագրման աշխատանքների իրականացում և տեղադրում,
  • Առկա կոնստրուկցիաների փեղկերի չափագրման աշխատանքների իրականացում ու տեղադրում,
  • Անհրաժեշտության դեպքում փոքր չափերի պատուհանների չափագրման աշխատանքների իրականացում,
  • Փոքր կոնստրուկցիաների տեղափոխման աշխատանքների իրականացում՝ կարգաբերման նպատակով:

Պահանջներ

  • Մեքենայի առկայությունը պարտադիր է/ Վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Դռների և պատուհանների արտադրության բնագավառում աշխատանքային փորձը ցանկալի է:
Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media